Ֆրանսիայի ԱԳ նախարարը
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կարևորել է ՀՀ-ի արդար և տևական խաղաղության ձգտումն ու ժողովրդի արժանապատիվ ապրելու իրավունքը
Ֆրանսիայի արտաքին գործերի նորանշանակ նախարար Ստեֆան Սեժուրնեն դիվանագիտական կորպուսին ուղղված իր խոսքում ընդգծել է Ֆրանսիայի շարունակական աջակցությունը Հայաստանին: Այս մասին X-ի (նախկին «Թվիթեր») իր միկրոբլոկում գրել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին։ «Ֆրանսիայի արտգործնախարարը կարևորել է նաև արդար և տևական խաղաղության ձգտումը՝ հարգելով օրենքն ու տարածքային ամբողջականությունը, ինչպես նաև բնակչության արժանապատիվ ապրելու իրավունքը՝ հարգելով նրա…
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Քեթրին Կոլոնան ապրիլի 26-28-ը կայցելի Հայաստան, Վրաստան և Ադրբեջան ։ Նախատեսված է ֆրանսիացի պաշտոնյայի հանդիպումը Նիկոլ Փաշինյանի և ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ։ Նա կայցելի Ջերմուկում գտնվող Եվրոպական միության դիտորդական առաքելության կենտրոնակայան և Հայոց ցեղասպանության հուշահամալիր։
ԱՄՆ պետքարտուղարն ու Ֆրանսիայի ԱԳ նախարարը ԼՂ խնդրի մասին
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն ու Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լը Դրիանը հեռախոսազրույցում խոսել են Լեռնային Ղարաբաղի խնդրի մասին: Այդ մասին նշված է ԱՄՆ պետքարտուղարության հայտարարության մեջ: «Նրանք քննարկել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ընթացիկ ջանքերը, որոնց նպատակն է օգնել Հայաստանին և Ադրբեջանին լուծել այն խնդիրները, որոնք Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետևանք են կամ կապված են…



