Ֆրանսիա
Ֆրանսիան դատապարտել է Ադրբեջանին
Ֆրանսիան դատապարտում է կամայական և բացահայտ խտրական վերաբերմունքը, որի զոհն է դարձել Ադրբեջանում մեր հայրենակից Թեո Կլերկը։ Այս մասին ասվում է Ֆրանսիայի ԱԳՆ հայտարարության մեջ։ «Սեպտեմբերի 10-ին Թեո Կլերկը ադրբեջանական դատարանի կողմից դատապարտվել է երեք տարվա ազատազրկման մետրոյում գրաֆիտիի համար, իսկ նրա երկու համաամբաստանյալները, որոնք այլ քաղաքացիություն ունեն, ճիշտ նույն գործունեության համար դատապարտվել են միայն…
Ֆրանսիայում բողոքի ցույցեր են ընթանում
Ֆրանսիայում ձախերի կողմնակիցների զանգվածային ցույցեր են տեղի ունենում։ Ցուցարարները դեմ են նոր վարչապետի՝ Միշել Բարնիեի նշանակմանը: Ակցիայի մասնակիցները Մակրոնին մեղադրում են «ընտրությունների գողության» մեջ, քանի որ նա մերժել է «Նոր ժողովրդական ճակատ»-ի ծրագիրը, չնայած այն հանգամանքին, որ կոալիցիոն կուսակցությունները խորհրդարանում ավելի շատ մանդատ են ստացել, քան նախագահական դաշինքը և աջակողմյան «Ազգային միավորում» կուսակցությունը։
Որոշ ժամանակ Դուրովը չի կարողանա լքել Ֆրանսիան
«Տելեգրամ»-ի հիմնադիր Պավել Դուրովին արգելվել է լքել Ֆրանսիան մինչև 2025 թվականի մարտ ամիսը։ Հաղորդվում է նաև, որ հինգ միլիոն եվրոյի գրավը բաժանվել է մասերի՝ մեկ միլիոն եվրոն պետք է վճարվի միանգամից, մնացած չորսը՝ հինգ ամսական մարման։
Ֆրանսիան նոր վարչապետ ունի
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը երկրի նոր վարչապետ է նշանակել Միշել Բարնիեին, հայտնում է BFMTV-ն։ Նոր վարչապետն ընտրվել է պետության ղեկավարի և հիմնական քաղաքական ուժերի միջև մի շարք խորհրդակցություններից հետո, գրում է հեռուստաալիքը։ 73-ամյա գործիչը «Բրեքզիթ»-ի հարցով ԵՄ-ի նախկին գլխավոր բանակցողն է և բանակցություններ է վարել Մեծ Բրիտանիայի կառավարության հետ 2016-2019 թվականներին: Բարնիեն կլինի Ֆրանսիայի ամենատարեց…
Ֆրանսիայում Մակրոնի հրաժարականի պահանջով ցույց է տեղի ունեցել
Փարիզում «Հայրենասերներ» կուսակցության կոչով ցույց է տեղի ունեցել՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հրաժարականի պահանջով։ Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն, հարյուրավոր մարդիկ հավաքվել են Դենֆեր-Ռոշերո հրապարակում՝ վանկարկելով «Մակրո՛ն, հրաժարական տվեք», «Մակրո՛ն, հեռացի՛ր», «Մակրո՛ն, քո վերջն է» կարգախոսները: Ցուցարարները դժգոհ են, որ Ֆրանսիայում արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո 45 օրից ավելի չեն կարողանում կառավարություն կազմել։ Ցուցարարները նաև պաստառներ…
Ֆրանսիայում Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովին ձերբակալվել է
Ֆրանսիայում Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովին սպառնում է 20 տարվա ազատազրկում: Ռուսական թելեգրամյան ալիքները հաղորդում են, որ կալանավորման օրդերը տրվել էր այն պատճառով, որ Դուրովը չի համագործակցել Ֆրանսիայի ուժային կառույցների հետ։ Նրան մեղադրանք է առաջադրվելու մի քանի հոդվածով՝ ահաբեկչություն, թմրանյութեր, խարդախություն, փողերի լվացում, մանկապիղծ կոնտենտի հրապարակում։
Ֆրանսիայում ավիաշոուի ժամանակ Fouga Magister ինքնաթիռ է կործանվել
Ֆրանսիայում Fouga Magister ինքնաթիռը ծովն է ընկել Լե-Լավանդու կոմունայում ավիաշոուի անցկացման ժամանակ։ Այդ մասին հաղորդել է BFMTV ալիքը։ Վերջինիս տվյալով՝ օդաչուն չի նետվել ինքնաթիռից։ Փրկարարները ծովում գործողություն են իրականացնում, մինչ այս պահը չի հաջողվել հայտնաբերել օդաչուին։ Ավիաաղետը տեղի է ունեցել տեղական ժամանակով 17։00-ին՝ ավիաշոուի մեկնարկից որոշ ժամանակ անց։
Ֆրանսիան ներգրավված է Տաթևի Մեծ Անապատ վանական համալիրի վերականգնման ծրագրում
Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվյե Դըկոտինյին հայտարարել է, որ Փարիզը ներգրավված է Տաթևի Մեծ Անապատ վանական համալիրի վերականգնման ծրագրում։ Այս մասին դեսպանը նշել է X-ի իր միկրոբլոգում կատարված գրառման մեջ՝ կից հրապարակելով Տաթևի վանական համալիրի նկարը։ «Տաթևի վանքը հայկական մշակութային ժառանգության գոհարներից է և նշանավորում է երկրի ինքնությունը: Ֆրանսիան ներգրավված է Տաթևի Մեծ…
Ֆրանսիայում արտահերթ ընտրությունների 2-րդ փուլն է
Ֆրանսիայում բացվել են ընտրատեղամասերը՝ Ֆրանսիայի խորհրդարանի ստորին պալատի՝ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների երկրորդ՝ եզրափակիչ, փուլի քվեարկության համար։ Ընտրությունները կորոշեն, թե արդյոք ծայրահեղ աջակողմյան «Ազգային միավորում» կուսակցությունը կդառնա՞ Ազգային ժողովի առաջատար ուժը, և արդյոք նրա առաջնորդ Ժորդան Բարդելան կդառնա՞ վարչապետ։ Առաջին պաշտոնական արդյունքները կհրապարակվեն երեկոյան, նշում է ՌԻԱ «Նովոստի»-ն՝ հիշեցնելով, որ առաջին փուլում մասնակցությունը ռեկորդային էր…
Ֆրանսիան կշարունակի զինել Հայաստանին. Bloomberg
Bloomberg-ը հրապարակել է հոդված, ըստ որի՝ Ֆրանսիան կշարունակի զինել Հայաստանին՝ չնայած Փարիզ-Բաքու հարաբերությունների սրմանը Բաքուն, որին դուր չի գալիս Փարիզի կողմից Երևանին զենքի մատակարարումը, ի պատասխան փորձում է բորբոքել իրավիճակը Ֆրանսիայի անդրծովյան շրջաններում՝ Ֆրանսիական Պոլինեզիայում և Նոր Կալեդոնիայում: «Ֆրանսիան Ադրբեջանի պահվածքը համարում է չափազանց ագրեսիվ: Այդուհանդերձ, նա կշարունակի զինել Հայաստանին», – նշվում է հոդվածում, որի…
Ֆրանսիայում 218 թեկնածու դուրս է եկել ընտրապայքարից
Ֆրանսիայում արտահերթ խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլին մասնակցելուց հրաժարված թեկնածուների թիվը հասել է 218-ի։ Նրանք հանել են իրենց թեկնածությունները, որպեսզի կանխեն Ջորդան Բարդելի և Մարին Լը Պենի աջակողմյան «Ազգային հանրահավաք» կուսակցության հաղթանակը։ Հուլիսի 1-ին ինքնաբացարկ էր հայտնել Ֆրանսիայի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) արտահերթ ընտրությունների երկրորդ փուլ դուրս եկած մոտ 100 թեկնածու: Հիշեցնենք՝ հունիսի 30-ին կայացած…
Ֆրանսիան մրցաշարի ֆավորիտ է․ Տրեզեգե
Ֆրանսիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Դավիդ Տրեզեգեն գնահատել է Իտալիայի հավաքականի հեռանկարները Եվրո-2024-ում. «Ֆրանսիայի հավաքականը մրցաշարի ֆավորիտ է։ Ինչ վերաբերում է Իտալիային, ապա Սպալետին հասկացրել է, որ պետք չէ թաքնվել իրենց պատմության հետևում։ Իտալիայի հավաքականը պետք է դառնա մրցաշարի գլխավոր հերոսներից մեկը։ Նրանք ավելի ուժեղ են դարձել, ու հիմա պետք է հաղթեն»,- մեջբերում է «Յուվենտուսի» նախկին…
Ֆրանսիան ուսումնասիրում է պաղեստինյան պետության ճանաչման հնարավորությունը
Իսպանիան, Իռլանդիան և Նորվեգիան պաշտոնապես ճանաչել են Պաղեստին պետությունը Ռաֆահում իսրայելական հարձակման ֆոնին, մինչդեռ Ֆրանսիան շարունակում է տատանվել, գրում է Le Monde-ը։ Ենթադրելով, որ դրա համար ճիշտ պահը չէ, Փարիզը որոշել է իր եվրոպացի հարևանների հետքերով չգնալ, սակայն միաժամանակ ուսումնասիրում է հնարավոր ճանաչման պայմանները: «Ես լիովին պատրաստ եմ ճանաչել Պաղեստին պետությունը, բայց կարծում եմ, որ…
Amazon-ը կհայտարարի Ֆրանսիայում 1,2 միլիարդ եվրոյի նոր ներդրումների մասին
Ամերիկյան ինտերնետ հսկա Amazon-ը կհայտարարի Ֆրանսիայում 1,2 միլիարդ եվրոյի (1,3 միլիարդ դոլար) նոր ներդրումների մասին, հայտնել են Ֆրանսիայի նախագահի գրասենյակից՝ «Ընտրիր Ֆրանսիան» ամենամյա միջոցառման մեկնարկից առաջ։ GSK ընկերությունը նույնպես կհայտարարի նոր ներդրումների, իսկ Accenture-ը՝ արհեստական բանականության ոլորտում նոր աշխատատեղեր ստեղծելու ծրագրերի մասին, ասվում է հայտարարության մեջ։ «Ընտրիր Ֆրանսիան» միջոցառումը մեկնարկում է երկուշաբթի:














