18 դեպք
Թուրքիայի առողջապահության նախարարը հայտնել է երկրում կորոնավիրուսով հիվանդների թվի աճի մասին։ Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոչը հայտնել է, որ Թուրքիայում այս պահի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակվածության 18 դեպք։ Նախարար Ֆահրեթթին Քոչը հավելել է, որ վարակվածների մեծ մասը եկել են Եվրոպայից։ Կորոնավիրուսի տարածման վիճակագրությանը իրական ժամանակում կարող եք հետևել այս էջում՝ azat.tv/coronavirus։