3-րդ զորամիավորում
3-րդ զորամիավորման հատուկ նշանակության ստորաբաժանումներից մեկում անցկացվել են մարտավարական մասնագիտական պարապմունքներ, կրակային պատրաստության անհատական և խմբային վարժանքներ: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ պաշտոնական կայքից։ Աղբյուրը նշում է, որ զինծառայողները գրանցել են բարձր արդյունքներ ու ապացուցել, որ պատրաստ են կատարել առաջադրված մարտական խնդիրները։
Հոկտեմբերի 2-ին ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը ռազմավարական զորավարժության շրջանակներում այցելել է 3-րդ զորամիավորման հրամանատարական կետ: ԶՈՒ գլխավոր շտաբի պետն ունկնդրել է զորամիավորման հրամանատարի կողմից ընդունված որոշումները, ծանոթացել ծավալված աշխատանքային խմբերի գործունեությանը, տրված առաջադրանքների կատարման ընթացքին, ստուգել որոշումների ընդունման համար կատարված օպերատիվ֊մարտավարական հաշվարկների արդյունքների իրատեսությունը։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ…