40 նոր ներկրված ավտոբուս
Մինչև ապրիլի 15-ը շահագործման կհանձնվեն շուրջ 40 նոր ներկրված ավտոբուս
Ապրիլի 12-15-ը նախատեսվում է շահագործել 67 համարի երթուղին, որը կսպասարկվի փոքր դասի ավտոբուսներով եւ միմյանց կկապի Շենգավիթ և Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանները (սկիզբը՝ Ներքին Չարբախ, վերջնակետը՝ «Աստղիկ» բժշկական կենտրոն), երթուղին կանցնի նոր կառուցված՝ Շիրակ-Բաբաջանյան կամուրջով: Այս մասին այսօր՝ ապրիլի 3-ին, Երևանի քաղաքապետարանում գործակարգավարական հերթական խորհրդակցության ժամանակ ասաց Քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Հայկ…

