5-րդ զորամիավորում
5-րդ զորամիավորումը բերվել է մարտական պատրաստականության բարձր աստիճանի
Երեկ՝ օգոստոսի 17-ին 5-րդ զորամիավորումում հայտարարվել է ուսումնական տագնապ, հայտնում են ՀՀ ՊՆ պաշտոնական կայքից։ Ադրբեջանի սադրանքների հետևանքով մահացու վիրավորում է ստացել ՀՀ ԶՈւ զինծառայող Ադրբեջանը կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ․ զինծառայող է վիրավորում ստացել Տագնապը հայտարարվել է՝ զինծառայողների ֆունկցիոնալ պարտականություններն ու մասնագիտական գիտելիքները կատարելագործելու նպատակով։ «Զորամիավորումը բերվել է մարտական պատրաստականության բարձր աստիճանի, ծավալվել…
«Անվտանգության օր» 5-րդ զորամիավորումում
5-րդ զորամիավորման ենթակայությամբ գործող զորամասերում անցկացվել են զինվորական ծառայության անվտանգության կանոնների պահպանման վերաբերյալ հրահանգավորումներ: Դրանք առնչվել են հիմնականում առօրյա ծառայության ընթացքում ի հայտ եկած հարցերին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ պաշտոնական կայքից։
5-րդ զորամիավորումում քննարկվել են մարտի վարման ձևերը
Ռազմավարական զորավարժության սցենարի համաձայն իրականացվող միջոցառումների շրջանակում 5-րդ զորամիավորման հրամանատարն ունկնդրել է պաշտպանական գործողությունների կազմակերպման և մարտի վարման ձևերի վերաբերյալ հրամանատարական կազմի և ծառայության պետերի առաջարկությունները և, ելնելով պայմանական մարտական իրավիճակից, առաջադրանքներ տվել սպաներին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ պաշտոնական կայքից։
Երթարշավ 5-րդ զորամիավորումում (ԼՈւՍԱՆԿԱՐՆԵՐ)
5-րդ զորամիավորման ստորաբաժանումներից մեկում զինծառայողների դիմացկունության ամրապնդման, ուժային և ընդհանուր ֆիզիկական պատրաստվածության մակարդակի կատարելագործման նպատակով անցկացվել է երթարշավ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ պաշտոնական կայքից։
5-րդ զորամիավորման ստորաբաժանումներից մեկի հետ անցկացվել է երթարշավ
Տեղանքում արագ կողմնորոշվելու և հարձակողական գործողությունների ժամանակ անձնակազմի ներդաշնակումն ամրապնդելու նպատակով հուլիսի 22-ին 5-րդ զորամիավորման ստորաբաժանումներից մեկի հետ անցկացվել է երթարշավ: Երթարշավին մասնակցող զինծառայողները հաղթահարել են տարատեսակ արգելքներ և կատարել առաջադրված խնդիրները: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ պաշտոնական կայքից։
5-րդ զորամիավորումում մեկնարկել է հրամանատարաշտաբային զորավարժություն
Տարբեր աստիճանների բերման ընթացքում զորամասերի պատրաստականությունը ստուգելու, կառավարման մարմինների և ստորաբաժանումների հրամանատարների գործնական ունակությունները կատարելագործելու նպատակով հունիսի 4-ին 5-րդ զորամիավորումում մեկնարկել է հրամանատարաշտաբային զորավարժություն: Զորավարժությունն անցկացվում է փուլերով: Առաջին փուլում զորամասը բերվել է մարտական պատրաստության աստիճանի, իրականացվել են հարձակողական մարտի նախապատրաստման և վարման գործողություններ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ՊՆ պաշտոնական կայքից։