5.9 մագնիտուդով երկրաշարժ
Ճապոնիայի Իսիկավա պրեֆեկտուրայում, որտեղ 2024 թվականի հունվարի 1-ին մի շարք հզոր երկրաշարժեր էին գրանցվել, կրկին երկրաշարժ է տեղի ունենցել։ Այս մասին հայտնում է Ճապոնիայի ազգային օդերևութաբանական վարչությունը։ Նշվում է, որ 5,9 մագնիտուդով երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Նոտո թերակղզու շրջանում, աղբյուրը՝ 10 կմ խորության վրա։ Զոհերի ու ավերածությունների մասին տեղեկություններ չեն հաղորդվել։ Հայտարարվել է ցունամիի վտանգ,…