«Սուրմալու» առևտրի կենտրոնի պայթյունի գործով 50-ից ավելի քաղաքացի է հարցաքննվել, սակայն առեւտրի կենտրոնի սեփականատերը չի հարցաքննվել։ Այս մասին ասել է Քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Վարդան Թադևոսյանը։ Հիշեցնենք, որ Սուրմալու առևտրի կենտրոնում որոնողական աշխատանքները դեռ շարունակվում են։