9-րդ անգամ
Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության թեկնածու Արթուր Ղազինյանն 9-րդ անգամ չընտրվեց ՀՀ ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում: «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը կրկին ներկայացրել է Ղազինյանի թեկնածությունը: Նիստին չի մասնակցել ոչ մի ընդդիմադիր պատգամավոր: