96 Apache ուղղաթիռ
Լեհաստանն 96 Apache ուղղաթիռ է որոշել գնել ԱՄՆ-ից
Լեհաստանը 96 հատ AH-64E Apache հարվածային ուղղաթիռներ գնելու պայմանագիր է ստորագրել ԱՄՆ-ի հետ: Այս մասին գրում է Reuters-ը։ Ըստ Լեհաստանի պաշտպանության նախարար Վլադիսլավ Կոսինյակ-Կամիշի՝ ուղղաթիռները նոր մարտական հնարավորություններ կապահովեն թիրախները խոցելու և հետախուզություն իրականացնելու հարցում։ Համաձայնագիրը նախատեսում է նաև լոգիստիկ փաթեթ։ Այսինքն՝ ուղղաթիռները սպասարկելու սարքավորումներ, տեխնիկական սպասարկում, ուսումնական նյութեր։

