ANI
Հնդկաստանի խոշորագույն Մումբայ քաղաքում դեռևս ամբողջությամբ չկառուցված էստակադայի մի հատվածը փլուզվել ու վնասել է մարդկանց։ Այս մասին հայտնում է ANI-ն։ Նշվում է, որ միջադեպի հետևանքով 14 անձ ստացել է մարմնական տարբեր վնասվածքներ, բայց նրանց կյանքին վտանգ չի սպառնում։ Բարեբախտաբար, փլուզման հետևանքով զոհեր չկան։ Ըստ աղբյուրի՝ այսժմ արդեն պարզվում են դեպքի հանգամանքները։ #WATCH | Nine people…
Հնդկաստանի որոշ շրջաններին վերջին օրերին նույնպես պատուհասել են հորդառատ անձրևները, որի հետևանքով գրանցվում են սողանքներ ու փլուզումներ։ Վերջին միջադեպերից մեկը՝ Մումբայ քաղաքի շենքերից մեկի փլուզումն է, որի հետևանքով կա առնվազն 7 զոհ ու 3 վիրավոր։ Այս մասին հայտնում է ANI գործակալությունը։ Նշվում է, որ Մումբայում հորդառատ արնձրևների պատճառով հայտարարված է տագնապի կարմիր աստիճան։
Հնդկաստանում 18 երեխաների տեղափոխող ավտոբուսն ընկել է ձորը: Ըստ նախնական տվյալների՝ կա 7 զոհ։ Այս մասին տեղեկացնում է տեղի ANI գործակալությունը: Դեպքը տեղի է ունեցել Ուտտարակհանդ նահանգի Թեհրի-Գարհվալ բնակավայրում: Պատահարի վայր են ժամանել փրկարարները: Բոլոր տուժածները տեղափոխվել են հիվանդանոցներ։ Կատարվում է քննություն: