Asbarez
Հինգշաբթի լույս ուրբաթի գիշեր ադրբեջանամետ և թրքամետ խուլիգանները հարձակվել են Սան Ֆրանցիսկոյի Գռուզեան-Զաքարեան-Վասպուրական Ազգային վարժարանի և դրան կից գտնվող Հայ կենտրոնի վրա։ Այս մասին հայտնում է Asbarez-ը։ Նշվում է, որ հարձակվողները շինությունների արտաքին պատերի վրա հայհոյանքներ են գրել ու ներկել են ադրբեջանական դրոշի գույներով։ Ըստ աղբյուրի՝ վարժարանի տնօրինությունն ու ՀՅԴ Սան Ֆրանցիսկոյի «Քրիստափոր» կոմիտեն համագործակցում…
«Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամը հայտարարել է իրավագետ Ռաֆայել Լեմկինի անվան 2020թ. հետազոտական կրթաթոշակային ծրագրի մեկնարկը: Ինչպես հայտնում է Asbarez-ը, ծրագիրը նախատեսված է երիտասարդ օտարերկրյա հետազոտողների և գիտնականների համար: Դրա նպատակն է Հայոց ցեղասպանության թեմայով հետազոտությունների ընդլայնումը, թեմայի բազմաշերտ ուսումնասիրումը և երիտասարդ գիտնականների ներգրավումը: Ծրագիրը հնարավորություն կտա ցեղասպանությունների բնագավառում մասնագիտացած և իրենց դոկտորական թեզի վրա աշխատող…