Brit Awards-ի գլխավոր մրցանակ
Ադելն արժանացել է Brit Awards-ի գլխավոր մրցանակին
Բրիտանացի երգչուհի Ադելն արժանացել է Brit Awards-ի (BRITs) գլխավոր մրցանակին: Այս մասին հայտնել է Daily Mail-ը։ Նրա Easy on Me կոմպոզիցիան հաղթել է «Տարվա երգ» անվանակարգում։ Ինչպես նաև Ադելը մրցանակ է ստացել «Տարվա արտիստ» անվանակարգում, իսկ «Տարվա միջազգային արտիստ» անվանակարգում մրցանակը շահել է ամերիկացի հայտնի երգիչ Բիլլի Այլիշը։