British Airways
Հունիսին հրապարակված ԵՄ-ի վիճակագրական տվյալների գործակալության համաձայն, Եվրամիության կազմում գտնվող երկրների մոտ 397000 քաղաքացի կորցրել է աշխատանքը: ԵՄ գործազրկության մակարդակը ապրիլին աճել էր 6,6% -ով։ Ահա Եվրոպայում գործող ընկերությունների ցանկը, որը կրճատում է աշխատատեղերը՝ COVID-19- ի պատճառով՝ Մեծ Բրիտանիա․ նավթային ընկերություն British Petroleum՝ 10000 աշխատատեղ, ռեստորանների ցանց Casual Dining Group (Bella Italia, Cafe Rouge, Las…
British Airways ավիաընկերությունը կորոնավիրուսի տարածման պատճառով դադարեցրել է թռիչքները մայրցամաքային Չինաստան և հակառակ ուղղությամբ: Այս մասին հայտարարություն է տարածել բրիտանական ընկերության։ «ԱԳ նախարարության հանձնարարականին համապատասխան՝ մենք անհապաղ դադարեցրել ենք բոլոր թռիչքները մայրցամաքային Չինաստան և հակառակ ուղղությամբ»,- նշվում է հայտարարության մեջ: Նշենք, որ նախարարությունը հունվարի 28-ին Միացյալ Թագավորության քաղաքացիներին նախազգուշացրել է Չինաստան ուղևորություններից, բացառությամբ ամենաանհրաժեշտ դեպքերի։
Բրիտանական British Airways ավիաընկերությունը ստիպված է չեղարկել 1500 չվերթ օդաչուների գործադուլի պատճառով, որը պետք է սկսվեր երկուշաբթի գիշեր եւ տեւելու է երկու օր։ Ինչպես նշվում է ավիաընկերության կայքում, չեղարկված չվերթերի ուղեւորները չպետք է գնան օդանավակայաններ։ Այս մասին հաղորդում է TACC-ը։ «Եթե ձեր չվերթը չեղարկվել է, օդանավակայան մի եկեք։ Դուք կարող եք վերաձեւակերպել տոմսերը կամ փոխհատուցման…
British Airways ավիաընկերության ինքնաթիռը, որը թռիչքը սկսել էր լոնդոնյան Հիթրոու օդանավակայանից, իսպանական Վալենսիայում վթարային վայրէջք է կատարել: Այս մասին գրում է Daily Mirror–ը: Նշվում է, որ վթարային վայրէջքի պատճառը եղել է ինքնաթիռում սկսված ծխարձակումը: Տուժել է 20 մարդ: Պատահարից այլ մանրամասներ չեն հաղորդվում: