C դիվիզիոն
Թիմի հաջողության բանաձևը սերն է. հայ բասկետբոլիստուհին մեկնաբանել է իրենց հաղթանակը
Հայաստանի Մ18 տաեկանների բասկետբոլի աղջիկների հավաքականի ավագ Անի Հովհաննիսյանն Եվրոպայի C դիվիզիոնի առաջնությունում տարած հաղթանակից հետո ՀԱՕԿ լրատվականին տրված մեկնաբանությունում ասաց. «Մեր թիմը շատ լավն է, բոլորը պայքարող են և կամքի ուժ ունեն։ Այս հաղթանակը սպասելի էր, բոլորս մտադրված էինք հաղթելու և սպասելիքները արդարացան։ Թիմի հաջողության բանաձևը սերն է, բոլորս սիրում ենք իրար, բոլորս վստահում…
Խաղի դուրս գալուց նրանց աչքերը փայլում էին․Վահագն Հարությունյան
Հայաստանի Մ18 տարեկանների բասկետբոլի աղջիկների հավաքականը Եվրոպայի C դիվիզիոնի առաջնությունում տարած հաղթանակից հետո վերադարձավ Հայաստան։ Օդանավակայանում հավաքականի գլխավոր մարզիչ Վահագն Հարությունյանը մեկնաբանեց թիմի ելույթը. «Մենք 2 տարի առաջ էլ 18 տարեկանների C դիվիզիոնի չեմպիոնն էինք եղել և պատասխանատվությունը մեծ էր կրկնելու նույն արդյունքը, բայց այս տարի ավելի բարդ եղավ։ Մալթաի հավաքականը շատ լավ պատրաստված թիմ…
Կալյա Քեշմեշյանը՝ Եվրոպայի Մ18 առաջնության C դիվիզիոնի լավագույն բասկետբոլուհի (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի Facebook-յան պաշտոնական էջը տեսանյութ է տեղադրել, որի նկարագրություններում գրված է․ «Կայլա Քեշմեշյանը ճանաչվեց կանանց Եվրոպայի մինչև 18 տարեկանների C դիվիզիոնի առաջնության լավագույն խաղացող: Լավագույն հնգյակում ընդգրկվեց նաև Մերի Մարգարյանը»: https://www.facebook.com/613644018677785/videos/928560627504268/ Հիշեցնենք, որ Հայաստանի կանանց բասկետբոլի Մ18 հավաքականի դարձավ Եվրոպայի առաջնության C դիվիզիոնի հաղթող։
Հայ բասկետբոլիստուհիները հաղթեցին երրորդ անգամ անընդմեջ և անցան եզրափակիչ
Անդորրայում ընթացող կանանց Եվրոպայի մինչև 18 տարեկանների C դիվիզիոնի առաջնությունում Հայաստանի ընտրանին դուրս եկավ եզրափակիչ: Կիսաեզրափակչում մեր ընտրանին հանդիպեց տան տերերի հավաքականի հետ և հաղթեց 71:61 հաշվով: Եզրափակչում Հայաստանի ընտրանու մրցակիցը կլինի Մալթան: Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող ճանաչվեց Մարի Մարգարյանը, որը վաստակեց 17 միավոր: Այս մասին տեղեկացնում են ՀԱՕԿ պաշտոնական կայքից։
Մ18 Եվրոպայի առաջնություն. հայ բասկետբոլիստուհիների երկրորդ հաղթանակը
Անդորրայում ընթացող կանանց Եվրոպայի մինչև 18 տարեկանների C դիվիզիոնի առաջնությունում Հայաստանի ընտրանին տոնեց երկրորդ հաղթանակը` 74-55 հաշվով առավելության հասնելով Վրաստանի նկատմամբ: Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող ճանաչվեց Փաթիլ Յակուբյանը, ով վաստակեց 20 միավոր: Այս մասին տեղեկացնում են ՀԱՕԿ պաշտոնական կայքից։
Մ18 Եվրոպայի առաջնություն․ Հայ բասկետբոլիստների մրցակիցը ալբանացիներն էին
Հայաստանի բասկետբոլի տղամարդկանց Մ18 տարեկանների հավաքականը պարտվեց Անդորրայում անցկացվող Եվրոպայի C դիվիզիոնի երկրորդ խաղում: Հայ բասկետբոլիստները 57:77 հաշվով զիջեցին ալբանացիներին: Հիշեցնենք, որ խմբային փուլի առաջին խաղում Արեգ Վաթյանի սաները 81:82 հաշվով պարտվել էին Մալթային: Այս մասին տեղեկացնում են ՀԱՕԿ պաշտոնական կայքից։
Մ18 Եվրոպայի առաջնություն․ Հայաստանը մրցեց Մալթայի հետ
Բասկետբոլի տղամարդկանց Հայաստանի Մ18 տարեկանների հավաքականը ցավալի պարտություն կրեց Անդորրայում անցկացվող Եվրոպայի C դիվիզիոնի առաջնության առաջին խաղում: Խմբային փուլի առաջին խաղում Հայաստանի հավաքականի մրցակիցը Մալթայի ընտրանին էր։ Արեգ Վաթյանի գլխավորած թիմը պարտվեց 81։82 հաշվով։ Հայաստանի հավաքականը հուլիսի 29-ին կմրցի Ալբանիայի, հուլիսի 30-ին՝ Ջիբրալթարի, հուլիսի 31-ին՝ Սան Մարինոյի ընտրանիների հետ։ Այս մասին տեղեկացնում են ՀԱՕԿ պաշտոնական…







