Calcio italia
Մխիթարյանի նախկին խաղընկերով հետաքրքրված է Ռոման
Իտալական «Ռոմայի» ուշադրության կենտրոնում է հայտնվել «Արսենալի» պաշտպան Սեադ Կոլանիշացը։ Այս մասին հայտնում է Calcio Italia-ն։ Նշվում է, որ հռոմեական ակումբը փորձ կանի բոսնիացուն ձեռք բերել ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում։
Չես կարողանում հավատալ, որ Ռոնալդուն 35 տարեկան է․ Պարատիչի
«Յուվենտուսի» մարզական տնօրեն Ֆաբիո Պարատիչին խոսել է թիմի աստղ Կրիշտիանու Ռոնալդուի մասին՝ գովաբանելով նրան։ «Կրիշտիանուն աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է: Նա հաջողություն բերեց Յուվենտուսին: Ռոնալդուն մարզվելու ու խաղալու անսահման ցանկություն ունի, ինչը ապշեցնում է: Չես հավատում, որ նա 35 տարեկան է», – Պարատիչիի խոսքերը փոխանցում է Calcio Italia-ն:
Ինտերը հետաքրքրված է Բարնլիի հարձակվողով
ԱՊԼ-ում հանդես Ջեյ Ռոդրիգեսը հայտնվել է «Ինտերի» ուշադրության կենտրոնում։ 30-ամյա անգլիացին հանդես է գալիս «Բարնլիում»։ Calcio Italia-ի հաղորդմամբ՝ ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է անձամբ Անտոնիո Կոնտեն։ Ըստ աղբյուրի՝ միլանյան ակումբը կանցնի այդ տարբերակին, եթե չկարողանա ձեռք բերել «Չելսիի» հարձակվող Օլիվյե Ժիրուին։



