Champions Showdown
Champions Showdown․ Արոնյանը ձախողեց գերհաջող մեկնարկն ու պարտվեց Նակամուրային
Սենթ-Լուիսում ընթացող Champions Showdown մրցաշարում Լևոն Արոնյանն, ի վերջո, պարտություն կրեց Հիկարու Նակամուրայից։ Մրցակիցները խաղում էին «Ֆիշեր 960» կոչվող շախմատը՝ արագ և կայծակնային տարբերակներով։ Հայկական շախմատի առաջատարը մեկնարկում լուրջ առավելություն ուներ, բայց վերջնամասում զիջեց դիրքերն ու պարտվեց 11,5 – 14,5 ընդհանուր հաշվով։

