City of smile
Աննա Հակոբյանը կմեկնի ԱՄՆ, այնուհետև Բրազիլիա և Արգենտինա
ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «City of smile/Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը մարտի 3-ին կմեկնի ԱՄՆ: Մարտի 4-ին ԱՄՆ Պետքարտուղարության հրավերով ՀՀ վարչապետի տիկինը կմասնակցի Կանացի խիզախության միջազգային մրցանակի ամենամյա մրցանակաբաշխությանը (International Women of Courage), ինչպես նաև կհանդիպի ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ՄԶԳ) Եվրոպայի և Ասիայի հարցերով բյուրոյի աշխատակազմի ղեկավարի…
Պարեդեսը, Դիբալան ու Ագուերոն իրենց աջակցել են City of Smile հիմնադրամին
City of Smile բարեգործական հիմնադրամի Facebook-ի պաշտոնական էջում գրված է․ «Սիթի օֆ Սմայլ/ Ժպիտների քաղաք հիմնադրամի լավ բարեկամներ Կարեն Մարգարյանի, Լիլիթ Կարապետյանի և Նակիս ընտանիքի շնորհիվ մեր մասին արդեն գիտեն նաև Արգենտինայում։ Նկարներում` Լուսիանո Նակիսը Արգենտինայի Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Կլաուդիո Տապիայի հետ, Արգենտինայի հավաքականի ֆուտբոլիստներ Լեանդրո Պարեդեսը, Պաուլո Դիբալան և Սերխիո Ագուերոն, Արգենտինայի հավաքականի ֆուտբոլիստների…
Աննա Հակոբյանի ղեկավարած «City of smile» հիմնադրամը հրապարակել է նվիրատուների ցանկը
City of smile («Ժպիտների քաղաք») բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների նախագահ՝ ՀՀ վարչապետի տիկին, Աննա Հակոբյանը հրապարակել է 2018 թվականին նվիրատվություն իրականացրած կազմակերպությունների և անձանց ցանկը: Նվիրատուների ցանկը գլխավորում է «Զանգեզուրի Պղնձամոլիբդենային Գործարանը», որը 51 մլն դրամի նվիրատվություն է կատարել: Երկրորդ տեղում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինն է՝ 47.9 մլն դրամ: Երրորդ տեղում «Հայաստան» հիմնադրամ ԱՄՆ-ն է (31,2…
Աննա Հակոբյանն ու Արսեն Թորոսյանը քննարկել են մանկական քաղցկեղի դեմ պայքարում համագործակցության ուղիները
Դեկտեմբերի 25-ին ՀՀ վարչապետի պաշտոնակատարի տիկին, «Իմ քայլը» և «City of smile» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը հանդիպել է առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանին, ներկայացրել քաղցկեղի դեմ պայքարում հիմնադրամի կատարած աշխատանքն ու ապագայի ծրագրերը: Հանդիպմանը մասնակցել են Առողջապահության նախարարի տեղակալ Անահիտ Ավանեսյանը, Պրոֆ. Ռ.Օ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Սամվել Դանիելյանը,…
Աննա Հակոբյանը Շվեյցարիայում մասնակցել է Թոփալյան վարժարանի ամանորյա հանդեսին
ՀՀ վարչապետի պաշտոնակատարի տիկին, «Իմ քայլը» և «City of smile» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը Շվեյցարիայի Համադաշնություն այցի վերջին օրը՝ դեկտեմբերի 16-ին համայնքային մի շարք հանդիպումներ է ունեցել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, մասնավորապես, Շվեյցարիայի համադաշնությունում ՀՀ գործերի հավատարմատար Անահիտ Հարությունյանի, շվեյցարահայ բարերար և գործարար Վահե Գաբրաշի, Ճարտարապետ Իռմա Ավագյանի, «Ֆրագման» ասոցիացիայի ղեկավար Րաֆֆի…






