El Naciona
Անգլիական «Մանչեսթեր Սիթին» մտադիր է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» աստղային հարձակվող Կարիմ Բենզեմային։ Այս մասին գրում է El Nacional-ը։ Նշվում է, որ անգլիական գրանդը Բենզեմային գնելու փորձ կանի առաջիկա ամառային տրանսֆերի ընթացքում։ Այդ քայլով «Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան փորձելու է լրացնել Սերխիո Ագուերոյի բացակայությունը։