Factor
Արդեն Երևանում են 211 նոր ավտոբուսները
Մայրաքաղաքի նոր տրանսպորտային ցանցի համար պատվիրված 211 ավտոբուսներն արդեն Չինաստանից հասել են Երևան։ Այս մասին Factor-ին ասել է Երևանի քաղաքապետարանի մամուլի քարտուղարը։ Նա նշել է, որ լիցենզավորման ու փաստաթղթավորման գործընթաց պետք է իրականացվի, որից հետո էլ կհայտարարվի երթուղին սպասարկող կազմակերպության մրցույթ։ Խոսնակը հայտնել է նաև, որ այս տարրի նախատեսում են գործարկել ավտոբուսները, սակայն չի կարող…
Դպրոցների աշակերտները մեկ շաբաթ ավել կմնան արձակուրդում
ՀՀ առողջապահության նախարարությունը ԿԳՄՍ նախարարությանն առաջարկել է, որպեսզի բուհերն անցնեն հեռավար ուսուցման։ Այս մասին Factor-ին հայտնել է ԱՆ-ի խոսնակ Հռիփսիմե Խաչատրյանը։ Նա հայտնել է նաև, որ դպրոցներում արձակուրդները կերկարաձգվի մեկ շաբաթով։ Խաչատրյանի խոսքով՝ այն դպրոցներում, որտեղ վարակվածների թիվն անցնում է աշխատակիցների և աշակերտների թվի 10 տոկոսը, տեղային լոքդաունի կամ էլ հեռավար ուսուցման են անցել։ …
Կրակոցներ Աբովյան փողոցում․ վիրավորներից մեկը նախկին ՀՀԿ-ականի որդին է․ Factor
Անցած գիշեր Աբովյան փողոցում հրաձգություն է տեղի ունեցել, որի արդյունքում վիրավորվել են 2 անձինք։ Այս մասին Factor-ը տեղեկացել է Ոստիկանության մամուլի բաժնի պետի տեղակալ Էդգար Ջանոյանից։ Վերջինս ասել է ժամը 03:10-ու 03:12-ին ահազանգեր են եղել հրազենային վնասվածքով քաղաքացիների՝ հիվանդանոց տեղափոխվելու մասին։ Ջանոյանի խոսքով՝ պարզվել է, որ այդ 2 քաղաքացիների ու անհայտ անձի միջև վիճաբանություն է…
ԵԱՀԿ-ն Հայաստանին ու Ադրբեջանին կոչ է անում վերադառնալ ՄԽ համանախագահների գլխավորած բանակցություններին
ԵԱՀԿ-ից անհանգստություն են հայտնել Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին գրանցվող միջադեպերի առթիվ։ Այս մասին հայտնում է Factor-ը որի հարցմանը պատասխանել են կառույցից։ Այնտեղից կոչ են արել կողմերին ցուցաբերել հանգստություն և զսպվածություն և զերծ մնալ սադրիչ գործողություններից։ ԵԱՀԿ-ն Հայաստանին ու Ադրբեջանին հորդորել է նաև հնարավորինս շուտ վերադառնալ Մինսկի խմբի համանախագահների գլխավորած բանակցություններին։ Նշվում է, որ լրատվամիջոցը հարցումն…




