FC Bayern US
Լևանդովսկին կրկնել է Գերդ Մյուլերի ռեկորդը
Մյունխենի «Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին նոր նվաճման հեղինակ է դարձել Բունդեսլիգայում։ Այս մասին հայտնում է FC Bayern US-ը։ Լեհ ֆուտբոլիստը Գերմանիայի առաջնության 15-րդ տուրի խաղում գոլ է հեղինակել ու այդպիսով կրկնել հռչակավոր Գերդ Մյուլերի ռեկորդը։ Նրանք պատմության մեջ միակ մարդիկ են, որոնց հաջողվել է Բունդեսլիգայի առաջին 15 տուրերում դառնալ 20 գոլի հեղինակ։

