Formula 1
Մեծ Բրիտանիայի Սիլվերթոունի ավտոարշավարանում անցկացվել է Ֆորմուլա-1-ի 70-ամյակի Մեծ մրցանակը։ Միջոցառումն ավարտվել է «Ռեդ Բուլի» մրցարշավորդ Մաքս Ֆերստապենի հաղթանակով: «Մերսեդեսի» ներկայացուցիչ, աշխարհի չեմպիոն Լյուիս Հեմիլթոնը գրավել է երկրորդ տեղը։ Ընդհանուր հաշվարկը 107 միավորով գլխավորում է Լյուիս Հեմիլթոնը։ Ֆերստապենը երկրորդն է՝ 77 միավոր։ A first win of 2020 for @Max33Verstappen ! 🏆#F170 🇬🇧 #F1 pic.twitter.com/PvFu3f4T5z —…
Ֆորմուլա 1-ի կրկնակի չեմպիոն Ֆերնանդո Ալոնսոն պայմանագիր է կնքելու ֆրանսիական Renault թիմի հետ: Նշվում է, որ ֆրանսիական թիմը Ալոնսոյի հետ բանակցություններ էր վարում դեռ անցյալ տարվանից: Հայտնի է, որ նա հաջորդ մրցաշրջանում կվերադառնա մրցավազքի: Հիշեցնենք, որ Ալոնսոն 2018 թվականին մի քանի անհաջող մրցաշրջանից հետո, որոշում էր կայացրել ելույթ չունենալ Ֆորմուլա 1-ում: Այս մասին հայտնում է…
«Ռեդ Բուլ»-ի մեխանիկները աչքի ընկան յուրահատուկ ձեռքբերմամբ գերմանական Գրան պրիի ընթացքում: Ավստրիական թիմի անդամները 1.88 վայրկյանում փոխել են Մաքս Վերստափենի ավտոմեքենայի անվադողերը: Սա Formula-1-ում պիտ-ստոպի արագության նոր ռեկորդ է: Հատկանշական է, որ նախորդ ռեկորդը նույնպես պատկանում է «Ռեդ Բուլ»-ին: Մեծ Բրիտանիայի Գրան պրիի ընթացքում թիմը ընդամենը 1,91 վայրկյանում ռեկորդ սահմանեց փոխելով Պիեռ Գասլիի մեքենայի անվադողերը։…
«Մերսեդես»-ի ղեկավար Տոտո Վոլֆը, մեկնաբանելով գերմանական Գրան-պրիում թիմի անհաջող ելույթը, հայտարարել է, որ ձախողումը պատիժ էր չափազանց անվրդով լինելու համար: Շաբաթ օրը կայանալիք մրցավազքից առաջ «Մերսեդեսի» աշխատակիցները 1950-ականների հանդերձանք նմանատիպ հագուստի էին հագել: Այս ակցիայի միջոցով «Մերսեդեսի» թիմը նշում էր ավտոսպորտի 125-ամյակը: «Շատ վարորդներ են վթարի ենթարկվել։ Ընդհանրապես, օրը մեզ համար անհաջող էր, վարորդների համար…
«Ռենո»-ն ներկայացրել է նոր բոլիդը, որը մասնակցելու է Formula-1-ի 2019 թվականի մրցաշրջանին: Այս մասին հաղորդում է ֆրանսիական թիմի պաշտոնական էջը: Շնորհանդեսը կայացել է բրիտանական Էնսթոուն քաղաքում: Բոլիդը ներկված է սև ու դեղին գույներով: Հավելենք, որ այս մրցաշրջանում «Ռենո»-ն ներկայացնելու են Նիկո Հյուլկենբերգն ու Դանիել Ռիկարդոն: Հաղորդում է sportal.am-ը։