Gianlucadimarzio.com

  • «Նապոլիի» և Լեհաստանի ազգային հավաքականի հարձակվող Արկադիուշ Միլիկի ծառայություններով գետաքրքրված է «Յուվենտուսը»: Հայտնի է, որ ֆուտբոլիստը ամենայն հավանականությամբ, մարզական կարիերան կշարունակի «Յուվենտուսում»: Gianlucadimarzio.com-ի հաղորդմամբ՝ «Յուվենտուսն» արդեն համաձայնության է եկել 26-ամյա Միլիկի հետ ֆուտբոլիստի անձնական պայմանագրի կետերի հարցում:

    Յուվենտուսը համաձայնության է եկել Միլիկի հետ
  • Ուրուգվայի հավաքականի և ՊՍԺ-ի հարձակվող Էդինսոն Կավանին համաձայնության է հասել «Ատլետիկո» Մադրիդի հետ։ Gianlucadimarzio.com-ի հաղորդմամբ՝ Կավանին կտեղափոխվի հունվարին կամ ամռանը։ Վերջին դեպքում ֆուտբոլիստի տեղափոխությունը կլինի անվճար, քանի որ նրա պայմանագիրը ֆրանսիական ակումբի հետ նախատեսված է մինչև 2020 թվականի հունիս։ Նշվում է, որ «Ատլետիկոն» 3 տարվա պայմանագիր է առաջարկելու Կավանիին։

    Կավանին համաձայնության է հասել Ատլետիկոյի հետ՝ իր տեղափոխման վերաբերյալ