Golden palace
Կորոնավիրոսով կասկածվող 32 անձ մեկուսացվել են Ծաղկաձորի Գոլդեն Փելեսում. Թորոսյան
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը մամուլի ասուլիսի ընթացքում խոսեց կասկածանքով մեկուսացված քաղաքացիների թվի մասին։ «Կորոնավիրուսի կասկածանքով 32 հոգի մեկուսացվել են», – ասել է Թորոսյանը։ Նա նաև հավելել է, որ տվյալ քաղաքացիները գտնվում են Ծաղկաձորի «Գոլդեն Փելես» հյուրանոցում։ Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել Հայաստանում նոր կորոնավիրուսով հաստատված վարակման առաջին դեպքի մասին։
Ծաղկաձորի «Golden Palace» հյուրանոցը պահպանության ռեժիմում է. գործունեությունը դադարեցված է
Ծաղկաձորի` պետությանը նվիրատվությամբ փոխանցվող «Golden Palace» հյուրանոցի գործունեությունը դադարեցված է, ներկայումս ընթացքի մեջ է նվիրատվության գործընթացը: Այս մասին ասաց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանը: «Հյուրանոցի գործունեությունը դադարեցրել է, որ ներկայիս սեփականատերը՝ ՀՀ մաքսային պետական կոմիտեի նախկին պետ Արմեն Ավետիսյանի որդին, լրացուցիչ այլ ծախսեր չանի: «Golden Palace»-ն առայժմ…


