Infiniti
Infiniti-ն հայտարարել է խոշոր ռեբրենդինգի մասին
Infiniti-ն հայտարարել է խոշոր ռեբրենդինգի մասին, որի մի մասը նոր լոգոտիպ է։ Ճապոնական ավտոարտադրողը արդիականացրել է զինանշանը՝ դարձնելով այն նորաձև մինիմալիստական, և միևնույն ժամանակ ներկայացրել է նոր հայեցակարգ դիլերների դիզայնի համար: Ընկերության տարբերանշանը դեռևս խորհրդանշում է դեպի հորիզոն տանող ճանապարհը, սակայն դրա դիզայնը մի փոքր ճշգրտվել է։ Այս ռեբրենդինգը չորրորդն էր Infiniti-ի համար բրենդի ողջ…
Նոր Խարբերդում վրաերթից 24-ամյա աղջիկ է մահացել
Երեկ՝ նոյեմբերի 18-ին, մահվան ելքով վրաերթ է գրանցվել Արարատի մարզի Նոր Խարբերդ գյուղում։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից։ Նշվում է, որ ժամը 18:30-ի սահմաններում «Ինֆինիտի FX35»-ի վարորդը վրաերթի ենթարկել 24-ամյա Գայանե Եղիազարյանին։ Վերջինս հիվանդանոցի ճանապարհին մահացել է։ Ըստ աղբյուրի՝ կատարվում է նախաքննություն։
Երևան-Սևան ճանապարհին մեքենան բախվել է կովին ու ընկել ձորը
Երեկ՝ հոկտեմբերի 19-ին, ժամը 19:15-ի սահմաններում, Երևան-Սևան ճանապարհին Infiniti մակնիշի ավտոմեքենան ընկել է ձորը։ Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից։ Բայց մինչ դա տեղի են ունեցել որոշ իրադարձություններ։ Նախ նույն ճանապարհին Mercedes-ը հարվածել է կովին, որից հետո արդեն Infiniti-ն է բախվել նույն կովին, դուրս եկել ճանապարհի երթևեկելի գոտուց ու ընկել ձորը։ Նշվում է,…



