ISNA
Իրանի նոր զորավարժությանը կներգրավվեն ԱԹՍ-ներ, ուղղաթիռներ և այլ զինտեխնիկաներ
Իրանւ շարունակում է իր լայնածավալ զորավարժությունները երկրի սահմանների մոտ։ Հոկտեմբերի 1-ից կմեկնարկի հերթական զորավարժությունը՝ այս անգամ երկրի հյուսիսարևմտյան շրջաններում։ Այս մասին հայտնում է տեղական Isna գործակալությունը: Նշվում է, որ զորավարժությունների մասին հայտարարությունն արել է Իրանի ցամաքային զորքերի հրամանատար Քիոմարս Հեյդարին։ Զորավարժության ժամանակ կօգտագործվի զրահատեխնիկա, ուղղաթիռներ, ԱԹՍ-ներ ու հրետանի։ Ըստ աղբյուրի՝ զորավարժության նպատակը Իրանի ԶՈւ-ի մարտունակության…
Թեհրանում ուկրաինական ինքնաթիռի խոցման համար մեղավոր անձը բանտում է
«Ուկրաինական միջազգային ավիաուղիներ» ավիաընկերության ինքնաթիռի խոցման համար մեղավոր Իրանի բնակիչը բանտում է գտնվում: Աղետի համար պատասխանատու անձի ճակատագրի մասին տեղեկություններ է հայտնել Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը։ Այս մասին հաղորդում է ISNA գործակալությանը: «Անձը, որը սխալմամբ Իրանում ուկրաինական ինքնաթիռ էր խոցել, այսօր բանտում է գտնվում»,- հայտնել է նա: Մանրամասն տեղեկություններ չեն տրվում, թե…
Իրանական բանակը չճանաչված անօդաչու սարք է խոցել
Իրանական բանակը Պարսից ծոցում Բանդար Մահշահր քաղաքում չճանաչված անօդաչու թռչող սարք է խոցել: Այս մասին հաղորդում է Mehr-ը: ISNA գործակալության տեղեկություններով չճանաչված անօդաչու թռչող սարքը խոցվել է այսօր առավոտյան: Այլ մանրամասներ դեռևս չեն հաղորդվում:
Իրանը զորավարժություններ է անցկացնում Թուրքիայի հետ սահմանին
Իրանի զինված ուժերը չպլանավորված զորավարժություններ են սկսել Թուրքիայի հետ սահմանի մերձակայքում: Այդ մասին հոկտեմբերի 9-ին հայտնել է ISNA գործակալությունը: Նշվում է, որ զորավարժությունները տեղի են ունենում Արևմտյան Ատրպատականի նահանգում, Ուրմիա լճի շրջանում: Վարժանքներին մասնակցում են արագ արձագանքման ստորաբաժանումները՝ ուղղաթիռների օգտագործմամբ: Զորավարժություններն ընթանում են Իրանի զինուժերի գլխավոր հրամանատար Աբդուլռահիմ Մուսավիի ներկայությամբ: Իրանական զորավարժությունների վերաբերյալ տեղեկատվությունը հայտնվել…
Իրանն օտարերկրյա լցանավ է ձերբակալել
Իրանը Պարսից ծոցում օտարերկրյա լցանավ է ձերբակալել: Այս մասին հաղորդում է ISNA-ն: Հստակեցվում է, որ լցանավում 700 հազար լիտր մաքսանենգ վառելիք է եղել, որն առգրավվել է: Որ երկրին է պատկանում լցանավը՝ դեռևս չի հաղորդվում:
Իրանը ձգտում է թուլացնել լարվածությունը Մերձավոր Արևելքում․ Մուսավի
Թեհրանը շահագրգռված չէ Մերձավոր Արևելքի տարածաշրջանում լարվածության աճով և ձգտում է դրա թուլացման։ Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Աբաս Մուսավին: «Մենք ողջունում ենք լարվածության նվազեցումը (Մերձավոր Արևելքի) տարածաշրջանում և չենք ձգտում տարածաշրջանային իրադրության շիկացման: Մենք կոչ ենք անում այդ հարցի լուծմամբ շահագրգիռ բոլոր ուժերին կենտրոնանալ այդ լարվածության բուն աղբյուրի վրա»,- Ոուսավիի խոսքը…






