La Gazzetta dello Sport-ը:
Կանտեն կարող է տեղափոխվել Ինտեր
«Չելսիի» կիսապաշտպան Նգոլո Կանտեի ծառայություններով շարունակում է հետաքրքրված մնալ «Ինտերը»: Նշվում է, որ ֆուտբոլիստը դեռևս կարող է փոխել ակումբային գրանցումը: Ավելի վաղ շշուկներ էին պտտվում, որ «կապույտները» մերժել են Կանտեին «ներաձուրիի» խաղացողներից մեկի հետ փոխելու առաջարկը: Կիսապաշտպանի տրանսֆերը գնահատվում է 55 մլն եվրո: Այս մասին տեղեկանում ենք La Gazzetta dello Sport-ից:

