La Repubblica
Սուպերլիգայի նախագիծը 100 տոկոսով հաջողելու է․ Յուվեի նախագահ
Թուրինի «Յուվենտուսի» նախագահ Անդրեա Անյելին խոսել է Սուպերլիգայի մասին։ Հիշեցնենք, որ «Յուվեն» մրցաշարի հիմնադիր-ակումբներից էր։ Նա La Repubblica-ի հետ զրույցում ասել է, որ իրենց նախագիծը հարյուր տոկոսով հաջողելու է։ Անյելին նշել է, որ ակումբները միմյանց հետ «արյան դաշնագիր» են կնքել ու շարժվում են առաջ։ Հիշեցնենք, որ ավելի վաղ պաշտոնական հայտարարություն էր տարածվել, որ Սուպերլիգայի նախագիծը…
Հայտնի են 3 թեկնածուներ, ովքեր կարող են փոխարինել Պիրլոյին
«Յուվենտուսում» մտադիր են պաշտոնից հեռացնել թիմի գլխավոր մարզիչ Անդրեա Պիրլոյին։ Եթե թուրինյան ակումբը մրցաշրջանը չավարտվի լավագույն քառյակում, ապա հեռացումը կլինի։ Ինչպես հայտնում է La Repubblica-ն՝ «Յուվեում» արդեն գիտեն, ով պետք է փոխարինի Պիրլոյին։ Նշվում է, որ կա 3 թեկնածու՝ Լուչիանո Սպալետին, Ջան Պիերո Գասպերինին և Սիմոնե Ինձագին։ Սպալետին «Զենիթի» նախկին մարզիչն է, Գասպերինին այս պահին…
Հայտնի է, թե որքան ֆինանսական կորուստ է կրել Ռոման 2019-2020 մրցաշրջանում
Կորոնավիրուսի պանդեմիայի հետևանքով «Ռոման» հայտնվել է ծանր ֆինանսական կացության մեջ: Հայտնի է, որ ակումբը 2019/20 մրցաշրջանում 126,4 միլիոն եվրո կորուստ է ունեցել, որը պայմանավորված է նաև նրանով, որ «Ռոման» չի մասնակցել Չեմպիոնների լիգային: Այս մասին հայտնում է La Repubblica-ն:
Իտալիայում ակումբները կվերսկսեն մարզումները մայիսի 4-ից
Կորոնավիրուսի պանդեմիայով պայմանավորված Իտալիայի առաջնությունը դադարեցվել էր: Այժմ հավանական է, որ Իտալիայի առաջնությունը ներկայացնող ակումբները մայսիսի 4-ից կսկեն մարզումները: Հայտնի է, որ մինչև մայիսի 18-ը թիմերը կմարզվեն փոքր խմբերով: Իտալիայի առաջնության 27-րդ տուրի հանդիպումները կկայանան մայիսի 27-ից հունիսի 2-ը: Նախատեսվում է առաջնությունը ավարտել մինչև հուլիս: Այս մասին հայտնում է La Repubblica-ն:
Իտալիայի ֆուտբոլի մրցաշարը դադարեցվել է մինչև մայիսի 3-ը
Իտալիայի ֆուտբոլի մրցաշարը դադարեցվել է մինչև ապրիլի 3-ը, որպեսզի կանխվի կորոնավիրուսի տարածումը: Սակայն իտալական La Repubblica-ն տեղեկացնում է, որ մինչև մայիսի 3-ը մրցաշարը չի սկսվի: Նշենք, որ իտալական ակումբներում արդեն գրանցվել է կորոնավիրուսով վարակվածության 11 դեպք։ Սպասվում է նաև, որ ՈւԵՖԱ-ն կհետաձգի Եվրո-2020-ը և ազգային առաջնությունները հնարավորություն կունենան հետաձգված հանդիպումները անցկացնել ամռանը։





