La Sexta
Կատալոնական «Բարսելոնայի» աստղ Լիոնել Մեսսին խոսել է ակումբի մասին։ «Ես սիրում եմ «Բարսելոնան», այդ ակումբն իմ կյանքն է: «Բարսելոնայի» հետ ունենք սիրո պատմություն, ակումբն ինձ տվել է ամեն ինչ: Հասկանում եմ, որ հիմա ակումբի համար ծանր շրջան է, դա բարդ է: Մեզ համար բարդ կլինի վերադառնալ այն բարձրունքը, որը նախկինում զբաղեցրել ենք», – Մեսսիի խոսքերը…
Ինչպես արդեն հայտնի է դարձել՝ «Ռեալի» վինգեր Գարեթ Բեյլը տեղափոխվում է «Տոտենհեմ»։ Լոնդոն մեկնելուց առաջ ուելսցին հրաժեշտ է տվել թիմակիցներին։ Այս մասին հայտնում է La Sexta-ն։ Նշվում է, որ այսօր Բեյլը վերջին անգամ մարզվել է մադրիդյան մարզասրահում։
«Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիստ Ադամա Տրաորեն, ով այժմ հանդես է գալիս «Վուլվեհեմփթոնում», ցանկություն է հայտնել տեղափոխվելու Մադրիդի «Ռեալ»։ «Ես խնդիրներ ունեի «Բարսելոնայում» և ինքս եմ որոշել հեռանալ այդ թիմից: Եթե ապագայում հնարավորություն լինի, ապա անպայման կտեղափոխվեմ «Ռեալ», – Տրաորեի խոսքերը մեջբերում է La Sexta-ն: Տրաորեն «Բարսայի» առաջին թիմում խաղացել է 2013-ից 2015 թվականներին։
«Ռեալի» հարձակվող Տակեֆուսո Կուբոն վարձավճարով տեղափոխվեց «Մալյորկա»։ Այս մասին հաղորդում է La Sexta-ն: 18-ամյա ճապոնացին պլանավորել էր նոր մրցաշրջանն անցկացնել հենց մադրիդյան ակումբում (ամենայն հավանականությամբ, երկրորդ) և երկու անգամ մերժել էր «Վալյադոլիդի» առաջարկը, սակայն տրանսֆերային պատուհանի ավարտին մոտ Կուբոն այնուհանդերձ փոխեց միտքը: «Ռեալն» արդեն հաստատել է այդ տրանսֆերը, մադրիդցիները ցանկանում էին հարձակվողին վարձավճարով տաղ խաղային…