Le10Sport
Արսենալի հարձակվողը կարող է անվճար տեղափոխվել Բարսա
Կատալոնական «Բարսելոնան» հնարավոր է ձեռք բերի Լոնդոնի «Արսենալի» հարձակվող Ալեքսանդր Լակազետին։ Այս մասին գրում է Le10Sport-ը։ Նշվում է, որ «Բարսան» դիտարկում է Լակազետի թեկնածությունը, բայց միայն դեպքում, եթե Դորտմունդի «Բորուսիայի» աստղ Էրլինգ Հալանդին չհաջողվի ձեռք բերել։ Ըստ աղբյուրի՝ Լակազետի պայմանագիրը «Արսենալի» հետ վերջանում է այս մրցաշրջանի ավարտին ու ֆուտբոլիստը կարող է նույնիսկ ազատ գործակալի կարգավիճակով…
Ամռանը Բարսան փորձել է գնել Նեյմարին
Պարզվում է՝ կատալոնական «Բարսելոնան» այս ամռանը փորձել է ձեռք բերել Ֆրանսիական ՊՍԺ-ի աստղային հարձակվող Նեյմարին։ Այս մասին հայտնում է Le10Sport-ը։ Նշվում է, որ «Բարսան» ընդամենը 80 միլիոն եվրո է առաջարկել Նեյմարի համար, որին ՊՍԺ-ն կտրուկ «ոչ» է ասել։ Ըստ աղբյուրի՝ մերժումից հետո «Բարսան» այլևս առաջարկ չի ներկայացրել ՊՍԺ-ին։
Ման Սիթիի կիսապաշտպանով հետաքրքրված է Բարսան
«Մանչեսթեր Սիթիի» պորտուգալացի կիսապաշտպան Բերնարդու Սիլվայի ծառայություններով հետաքրքրված է կատալոնական «Բարսելոնան»։ Այս մասին տեղեկացնում է Le10Sport-ը։ Նշվում է, որ Ջեք Գրիլիշի «Սիթի» տեղափոխվելուց հետո Սիլվան կարող է կորցնել հիմնական տեղը կազմում։ Այս հագամանքը հաշվի առնելով, 27-ամյա պորտուգալացին նույնպես կարող է կողմ լինել ակումբը լքելուն։
Նեյմարը համաձայնել է երկարաձգել պայմանագիրը ՊՍԺ-ի հետ
Ֆրանսիական ՊՍԺ-ի աստղ Նեյմարը կերկարաձգի պայմանագիրը ակումբի հետ։ Այս մասին հայտնում է Le10Sport-ը։ Նշվում է, որ նոր պայմանագրի վերաբերյալ կողմերը հասել են համաձայնության։ Բրազիլացի հարձակվողի ու ֆրանսիական ակումբի միջև եղած ներկայիս պայմանագիրը նախատեսված է մինչև 2022 թվականը, իսկ նոր պայմանագիրը նախատեսված է լինելու մինչև 2026 թվականը։ Հիշեցնենք, որ Նեյմարը ՊՍԺ է տեղափոխվել «Բարսելոնայից»՝ 2017 թվականին։
ՊՍԺ-ի կազմը համալրման կարիք ունի․ Մբապե
ՊՍԺ-ի ֆրանսիացի ֆուտբոլիստ Կիլիան Մբապեն խոսել է ակումբի կազմի համալրման իր հույսերի մասին։ «Հուսով եմ, որ ՊՍԺ-ի ղեկավարությունը բարձրակարգ ֆուտբոլիստներ ձեռք կբերի: Կարծում եմ, որ թիմի կազմը համալրման կարիք ունի: ՊՍԺ-ում հանդես են գալիս աշխարհի լավագույն ֆուտբոլիստները, որոնք ամեն ինչ անում են արդյունքի հասնելու համար: Վստահ եմ, որ հաջորդ մրցաշրջանում մենք կկարողանանք դառնալ Չեմպիոնների լիգայի…
Լիլի նիգերիացի հարձակվողը՝ ՄՅՈւ-ի ուշադրության կենտրոնում
«Լիլի» ֆուտբոլիստ Վիկտոր Օսիմհենը հայտնվել է «Մանչեսթեր Յունայթեդի» ուշադրության կենտրոնում։ Այս մասին հաղորդում է Le10Sport-ը։ Նշվում է, որ Օսիմհենով հետաքրքրված է նաև ԱՊԼ-ի մեկ այլ ակումբ՝ «Լիվերպուլը»։ Օսիմենի ու ֆրանսիական ակումբի միջև կնքված պայմանագիրը նախատեսված է մինչև 2024 թվականը։ Նշենք, որ ՄՅՈւ-ում է հանդես գալիս նաև 21-ամյա նիգերիացու հայրենակիցը՝ Օդիոն Իգալոն։
Լիլի հարձակվողը Բարսելոնայի և Ռեալի թիրախում է
«Բարսելոնան» և «Ռեալը» հետաքրքրված են «Լիլ»-ի հարձակվող Վիկտոր Օսիմենի ծառայություններով: Իսպանական գրանդները պատրաստ են ձեռք բերել ֆուտբոլիստին ամռանը։ Այս մասին հաղորդում է Le10sport-ը։ Նիգերիացի 21-ամյա հարձակվողը այս մրցաշրջանում Լիգա 1-ում անցկացրել է 21 հանդիպում՝ դառնալով 11 գոլի հեղինակ։ Նշենք, որ «Ռեալը» ցանկանում է ձեռք բերել նաև «Մանչեսթեր Սիթի»-ի կիսապաշտպան Լերոյ Սանեին:
ՊՍԺ-ի մարզական տնօրենը բանակցություններ է վարել Կլոպի հետ
«Լիվերպուլ»-ի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը բանակցություններ է վարել «ՊՍԺ»-ի մարզական տնօրեն Լեոնարդոյի հետ։ Այս մասին հաղորդում է Le10Sport-ը։ Ինչպես փոխանցում է աղբյուրը, զրույցը տևել է մոտ 1 ժամ։ Չնայած գործադրած ջանքերին՝ Լեոնարդոյին չի հաջողվել համոզել գերմանացի մասնագետին։ Վերջինս հայտել է Լեոնարդոյին, որ անգլիական ակումբում իրեն ամեն ինչ դուր է գալիս, որ ինքը մտադիր չէ որևք…
ՊՍԺ-ն պատրաստվում է երկարաձգել Նեյմարի հետ գործող պայմանագիրը
Մոտ ժամանակներս բրազիլացի հարձակվող Նեյմար Ժունիորի հետ գործող պայմանագրի ժամկետը կփորձի երկարաձգել Ֆրանսիական «Պարի Սեն Ժերմեն»-ի ղեկավարությունը: ՊՍԺ-ն Նեյմարին կառաջարկի 5 տարվա պայմանագիր՝ ավելի բարձր աշխատավարձով: Այս մասին հաղորդում է Le10Sport-ը։ Հավելենք, որ Նեյմարի գործող պայմանագիրը ՊՍԺ-ի հետ նախատեսված է մինչև 2022 թվականի ամառը:










