Liverpul

  • Ալեքսանդր-Առնոլդի ծառայություններով հետաքրքրված է Ռեալը

    Ալեքսանդր-Առնոլդի ծառայություններով հետաքրքրված է Ռեալը

    «Լիվերպուլի» պաշտպան Տրենտ Ալեքսանդր-Առնոլդը կարող է տեղափոխվել Իսպանիայի առաջնություն: Նշվում է, որ ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է «Ռեալը», քանի որ ակումբը հասկանում է, որ մոտ ժամանակներս դժվարությամբ կկարողանա ձեռք բերել Տրենտի տրանսֆերը, քանի որ նա վերջերս երկարաձգեց պայմանագիրը «կարմիրների» հետ, իսկ գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը չի ցանկանում բաց թողնել ֆուտբոլիստին: Տրենտի տրանսֆերով հետաքրքրված է անձամբ Մադրիդի…

  • Լիվերպուլը վախենում է խաղադաշտ հանել Զլատանին

    Լիվերպուլը վախենում է խաղադաշտ հանել Զլատանին

    «Միլանի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը չի մասնակցի «Լիվերպուլի» դեմ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 1 -ին տուրի հանդիպմանը: Նշվում է, որ իտալական ակումբի մարզչական շտաբը որոշել է ռիսկի չդիմել: 39-ամյա հարձակվողը նոր է ապաքինվել վնասվածքից: «Լիվերպուլ»-«Միլան» հանդիպումը տեղի կունենա օգոստոսի 15-ին:

  • Զլատանը սիրում է բացառիկ պահեր․ Կլոպ

    Զլատանը սիրում է բացառիկ պահեր․ Կլոպ

    «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը կիսվել է «Միլանի» հարձակվող Զլատան Իբարհիմովիչի վերաբերյալ իր կարծիքով: Նա ասել է, որ իրեն զարմացրել է Զլատանի պայքարը վնասվածքից հետո։ «Զլատա՜ն․․․ ի՜նչ խաղացող է նա: Նա դուրս եկավ խաղադաշտ և գոլ խփեց իր առաջին խաղում: Զլատանը սիրում է բացառիկ պահեր: Նա ֆուտբոլի պատմության լավագույն խաղացողներից մեկն է», –ասել է նա։…

  • Ամեն ինչ կանեմ, որ ընդմիշտ մնամ Միլանում․ Կեսիե

    Ամեն ինչ կանեմ, որ ընդմիշտ մնամ Միլանում․ Կեսիե

    «Միլանի» կիսապաշտպան Ֆրենկ Կեսիեն նշել է, որ պատրաստ է առաջիկայում երկարաձգել ակումբի հետ պայմանագիրը: Ֆուտբոլիստը ասել է, որ ուզում է կարիերան շարունակել ակումբում և ապագայում իրեն տեսնում է նախագահ։ «Հենց վերադառնամ Օլիմպիական խաղերից, ամեն ինչ կանեմ, որ ընդմիշտ մնամ «ռոսոներիների» հետ: Ակումբի ղեկավարությունը գիտի իմ ծրագրերի մասին»,- մեջբերում է ֆուտբոլիստին լրագրող Նիկոլո Շիրան:  

  • Յուրաքանչյուր դարպասապահ երազում է հաղթական գոլ խփելու մասին․ Նոյերը՝ Բեկերի գոլի մասին

    Յուրաքանչյուր դարպասապահ երազում է հաղթական գոլ խփելու մասին․ Նոյերը՝ Բեկերի գոլի մասին

    «Բավարիայի» դարպասապահ Մանուել Նոյերը մեկնաբանել է «Լիվերպուլի» դարպասապահ Ալիսոն Բեկերի՝ ԱՊԼ 36-րդ տուրի՝ «Վեսթ Բրոմվիչի» դեմ խաղում խփած գոլը։ Նոյերը հայտնել է, որ այդ կապակցությամբ շնորհավորել է Բեկերին։ «Մենք փոխանակվել ենք հաղորդագրություններով։ Յուրաքանչյուր դարպասապահ երազում է հաղթական գոլ խփելու մասին։ Սովորաբար, դարպասապահը գնում է առաջ, երբ թիմը զիջում է հաշվի մեջ, բայց այստեղ նաև «Լիվերպուլը»…