Microsoft-ը փակվում է Ադրբեջանում
Բրյուսելը հակադարձում է Բաքվին. Ազատություն
Չնայած Բաքվից հնչող հայտարարություններին` Եվրամիությունը վերահաստատում է` համաձայնություն կա, որ Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդները ոչ միայն Բրյուսելում, այլև Մոլդովայում են հանդիպելու` Ֆրանսիայի նախագահի ու Գերմանիայի կանցլերի մասնակցությամբ: «Ինչպես Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հայտարարության մեջ էր ասվում, մենք ուզում ենք կրկին ընդգծել` պայմանավորվածություն կա, որ Բրյուսելում մայիսի 14-ին Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդները հանդիպելու են Եվրոպայի…
Microsoft-ը փակվում է Ադրբեջանում
Microsoft Azerbaijan-ը փակվում է Ադրբեջանում։ Այս մասին հայտարարել է ադրբեջանական ինտերնետ ֆորումի նախագահ Օսման Գյունդուզը։ Ըստ նախագահի՝ Ադրբեջանում Microsoft-ի ներկայացուցչության ղեկավարը և նրա աշխատակիցների մեծ մասն արդեն դադարեցրել են աշխատանքը։ Microsoft-ը դադարեցրել է աշխատանքը նաև Ռուսաստանում և Բելառուսում։ Նշվում է, որ Microsoft-ի ռուսական գրասենյակի ավելի քան 500 աշխատակից միաժամանակ ազատվել է աշխատանքից։