Microsoft Edge
Internet Explorer-ը չի լինելու նոր Windows-ում
Բոլորիս քաջ հայտնի Internet Explorer բրաուզերը չի լինի Windows 11 ծրագրային ապահովումում ու սա կլինի Windows-ների պատմության մեջ առաջին անգամ։ Այս մասին հայտնում է The Verge-ն։ Նշվում է, որ սրա վերաբերյալ խոսել են Microsoft-ի ներկայացուցիչները։ Նրանք հաստատել են, որ սիրված բրաուզերը վերջնականապես անհետանալու է Windows-ից։ Նշվել է, որ Windows-ի նոր բրաուզերը կլինի Microsoft Edge-ն։

