Mundo Deportivo

  • Տեռորիստները հայտնել են, որ «Բարսելոնայի» հարձակվողներ Լիոնել Մեսսիի և Լուիս Սուարեսի ավտոմեքենաներում առկա են ռումբեր: Այս մասին հայտնել է Mundo Deportivo-ն: Մեսսիի և Սուարեսի մեքենաները կայանած են եղել «Բարսելոնա-Էլ-Պրատ» օդանավակայանի մասնավոր կայանատեղիում, որտեղից Մեսսին ու Սուարեսը մեկնել են Իբիցա: Օդանավակայանի անվտանգության ծառայությունը հատուկ պատրաստված շան օգնությամբ զննություն է իրականացնել, սակայն ռումբ չի հայտնաբերվել: https://www.facebook.com/MundoDeportivo.com/videos/398335564131854/

    Mundo Deportivo. Տեռորիստները հայտնել են Մեսսի և Սուարեսի մեքենաներում ռումբի առկայության մասին (ՏԵՍԱՆՅՈւԹ)
  • Mudno Deportivo-ի հաղորդմամբ՝ «Բարսելոնայի» ղեկավարությունը մտադիր է անժամկետ պայամանգիր առաջարկել թիմի արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսիին։ Ըստ այդ պայմանագրի՝ Մեսսին իր կարիերայի ողջ ընթացքում կխաղա կատալոնական ակումբում ու կարիերայի ավարտի հետ մեկտեղ կավարտվի նաև պայմանագրի ժամկետը։ Ավելի վաղ արգենտինացին հայտարարել էր, որ պատրաստ է հանդես գալ միայն «Բարսելոնայի» կազմում և կարիերան ավարտել Կատալոնիայում։ Նշենք նաև, որ…

    Բարսայի ղեկավարությունը նոր առաջարկ է պատրաստել Մեսսիի համար․ Mundo Deportivo
  • Mundo Deportivo-ի տեղեկություններով՝ Մադրիդի «Ռեալը» Նեյմարի դիմաց ՊՍԺ-ին առաջարկել է Գարեթ Բեյլին և 90 միլիոն եվրո։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ Նեյմարը ցանկանում է հեռանալ ՊՍԺ-ից։ Նրա համար ամենացանկալի տարբերակը «Բարսելոնան» է, բայց նշվում է, որ «Ռեալում» տեղեկություններ են ստացվել՝ Նեյմարի ձեռք բերման հնարավորության վերաբերյալ։ Հիշեցնենք, որ մադրիդյան ակումբի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը հայտարարել էր,…

    Ինչի է պատրաստ Ռեալը հանուն Նեյմարի
  • «Բարսելոնայի» նորեկ Ֆրենկի դե Յոնգը պատմել է, թե ինչպես է ինքը վերաբերվում նրան, որ իրեն համեմատում են կատալոնական ակումբի ու Հոլանդիայի հավաքականի լեգենդար ֆուտբոլիստ Յոհան Կրույֆի հետ: «Ես կարծում եմ, որ մեզ չի կարելի է նույնացնել, քանի որ Կրույֆը բացառիկ երևույթ էր ֆուտբոլում թե՛ որպես ֆուտբոլիստ, թե՛ որպես մարզիչ: Նա լիովին փոխել է ֆուտբոլը: Ես…

    Ես չեմ կարող համեմատվել Կրույֆի հետ․ Դե Յոնգ
  • Mundo Deportivo-ի փոխանցմամբ՝ ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը ամեն գնով ցանակնում է հեռանալ ակումբից։ Նշվում է, որ ֆուտբոլիստի համար առաջնային տարբերակ մնում է «Բարսելոնան», բայց տվյալ տրանսֆերն իրականացնելու դժվարությունների պատճառով բրազիլացին սկսել է դիտարկել նաև այլ տարբերակներ։ Հաղորդվում է, որ ֆուտբոլիստը սկսել է դիտարկել Մադրիդի «Ռեալի», «Յուվենտուսի» և «Բավարիայի» տարբերակները։

    Նեյմարը ամեն գնով ցանկանում է հեռանալ ՊՍԺ-ից. Mundo Deportivo
  • Mundo Deportivo-ի հաղորդմամբ՝ «Ատլետիկո» Մադրիդը սկսել է ուշադրություն դարձնել «Այաքսի» 29-ամյա պաշտպան Դեյլի Բլինդին։ Ուշադրություն դարձնելը պայմանավորված է «Մանչեսթեր Սիթիի» պաշտպան Նիկոլաս Օտամենդիի տեղափոխության շուրջ բանակցություններում անհաջողության հանգամանքով։ Նշենք, որ Բլինդը անցած մրցաշրջանում անց է կացրել 57 հանդիպում՝ դառնալով 6 գոլի և 5 արդյունավետ փոխանցման հեղինակ:

    Ատլետիկոյի ուշադրությունը գրավել է Այաքսի պաշտպանը․ Mundo Deportivo
  • Mundo Deportivo-ի փոխանցմամբ՝ Վիկտոր Լինդելյոֆի գործակալը կարևոր հայտարարություն է արել։ «Լինդոլյոֆը մեծ ակումբի թիրախում է, սակայն նրա ապագան կախված է «Մանչեսթեր Յունայթեդ»-ից», – ասել է գործակալը։ Ավելի վաղ նշվում էր, որ ֆուտբոլիստով հետաքրքրված է «Բարսելոնան»։

    Լինդելյոֆի գործակալը կարևոր հայտարարություն է արել
  • Mundo Deportivo-ի փոխանցմամբ՝ Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Անտուան Գրիզմանը իրավաբանական հնարքի է դիմել և նշել է, որ պատրաստ է վճարել իր տրանսֆերի հրաժարագինը, որը կազմում է 120 միլիոն եվրո։ Ըստ աղբյուրի՝ նման հնարքը թույլ կտա Գրիզմանին չկատարել ակումբի պահանջը և չմասնակցել նոր մրցաշրջանի պատրաստությանը։ Հաղորդվում է նաև, որ ֆրանսիացին մի քանի օր ունի նշված գումարը «Ատլետիկոյին»…

    Գրիզմանն ասել է, որ պատրաստ է վճարել սեփական տրանսֆերի հրաժարագինը․ Mundo Deportivo
  • Mundo Deportivo-ի հաղորդմամբ՝ «Բարսելոնան» Նեյմարի համար պատրաստ է ՊՍԺ-ին վճարել 170 միլիոնից ոչ ավել։ Ըստ աղբյուրի՝ Նեյմարի գործարքում կարող են ներառվել Իվան Ռակիտիչը, Ուսման Դեմբելեն, Ֆիլիպե Կոուտինյոն և Սամուել Ումտիտին։ Հիշեցնենք, որ բրազիլացին 2017 թվականին «Բարսելոնայից» ՊՍԺ էր տեղափոխվել 222 միլիոն եվրոյի դիմաց։

    Բարսելոնան ասել է, թե որքան է պատրաստ վճարել Նեյմարի համար
  • Mundo Deportivo-ի փոխանցմամբ՝ կատալոնական «Բարսելոնան» միացել է «Այաքս»-ի կիսապաշտպան Դոնի Վան դե Բեկին ձեռք բերելու պայքարին։ Այս հարցում «Կապտանռնագույնների» մրցակիցը Մադրիդի «Ռեալն» է։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ Վան դե Բեկի համար մադրիդցիներն առաջարկում են 50 միլիոն եվրո։

    Վան դե Բեկին ձեռք բերելու հարցում Ռեալը լուրջ մրցակից ունի