News24
Հրդեհվել է Հարավաֆրիկյան Հանրապետության խորհրդարանի շենքը․ հրդեհը հասել է մինչև տանիք (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Հունվարի 2-ի առավոտյան հրդեհ է բռնկվել Հարավաֆրիկյան Հանրապետության խորհրդարանի շենքում։ Այս մասին հայտնում է News24-ը։ Նշվում է, որ հրդեհի հետևանքով շենքի որոշ հատվածներում հայտնվել են ճաքեր ու կա փլուզումների վտանգ։ Ըստ աղբյուրի՝ հրդեհը հասել է մինչև տանիքին։

