Nouvelles d’Arménie Magazine

  • Փարիզի քաղաքապետը կողմ է Արցախի ինքնորոշմանը

    Փարիզի քաղաքապետը կողմ է Արցախի ինքնորոշմանը

    Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն Արցախի ինքնորոշումը ճանաչելուն կողմ դիրքորոշում է հայտնել։ Այս մասին տեղեկանում ենք Nouvelles d’Arménie Magazine-ից։ Իդալգոն ասել է, որ եթե հակամարտության միակ լուծումն Արցախի ճանաչումն է, ապա պետք չէ երկմտել։ Քաղաքապետը հայտնել է, որ ինքն անձամբ կողմ է ինքնորոշմանը ու այս պայքարի մեջ պետք է աջակցել Հայաստանին։