Oblak
«Աթլետիկոյի» դարպասապահ Յան Օբլակը կարևոր որոշում է կայացրել իր ապագայի վերաբերյալ: Հայտնի է, որ ֆուտբոլիստը ցանկանում է իր կարիերան շարունակել մադրիդյան ակումբում և պատրաստվում է պայմանագիր ստորագրել: Նշվում է, որ Օբլակի գործակալներն արդեն բանակցում են «Աթլետիկոյի» հետ նոր պայմանագրի շուրջ և շատ մոտ են այն երկարաձգելուն: Այս մասին հայտնում է Marca-ն: