Pakistan
Պակիստանում ավտոբուս է պայթեցվել․ կա առնվազն 10 զոհ
Պակիստանի Վերին Կոխիստան շրջանում ողբերգական դեպք է գրանցվել․ պայթեցվել է մարդկանցով լի ավտոբուս։ Այս մասին տեղեկանում ենք այդ երկրի ԶԼՄ-ներից։ Նշվում է առնվազն 10 զոհի մասին։ Վիրավորների թիվը էլ ավելի մեծ է․ խոսվում է մինչև 39 վիրավորի մասին։ Պատահարը տեղի է ունեցել այսօր առավոտյան։

