people
Դերասանուհի Ջենիֆեր Լոուրենսն առաջին անգամ կմայրանա
31-ամյա հայտնի դերասանուհի Ջենիֆեր Լոուրենսը սպասում է իր առաջին երեխային։ Այս մասին հայտնում է People ամսագիրը։ Նշվում է, որ այս լուրը հաստատել է աստղի ներկայացուցիչը։ Սա Լոուրենսի ու նրա ամուսին Կուկ Մարունիի առաջին երեխան է։ Նրանք ամուսնացել են 2019 թվականին։
Քանյե Ուեսթն ու Իրինա Շեյքը վերջերս կարճ սիրավեպ են ունեցել
Ամերիկացի հայտնի ռեփեր Քանյե Ուեսթի և հայազգի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի բաժանումից հետո խոսակցություններ են սկսեց, որ Ուեսթը սիրավեպ է ունեցել Իրինա Շեյքի հետ։ Այս մասին հայտնում է People պարբերականը։ Ըստ աղբյուրի, սակայն, այդ հարաբերությունները երկար չեն տևել՝ շուրջ 3 ամիս, որից հետո պահպանվել է միայն ընկերական շփումը։ Նշվում է, որ Ուեսթի և Շեյքի սիրային կապի…
Արիանա Գրանդեն ամուսնացել է
Ամերիկացի հայտնի երգչուհի Արիանա Գրանդեն ամուսնացել է։ 27-ամյա աստղի ընտրյալը անշարժ գույքի գործակալ 25-ամյա Դալթոն Գոմեսն է։ Այս մասին հայտնում է People-ը։ Նշվում է, որ հարսանեկան արարողությունը սակավամարդ է եղել։ Դրան մասնակցել են ընդամենը 20 հյուրեր։ Ըստ աղբյուրի՝ Գրանդեն Գոմեսի հետ հանդիպում է 2020 թվականի հունվարից։
Քիմն ու Քանյեն Սիրահարների տոնը միմյանց հետ չեն անցկացնի
Հայազգի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթը միասին չեն անցկացնի Սուրբ Վալենտինի օրը։ Այս մասին հայտնում է People-ը։ Նշվում է, որ Քանյեն ու Քիմը այս պահին գտնվում են ամուսնալուծության գործընթացում ու գրեթե չեն շփվում։ Կոնկրետ Քարդաշյանի մասով աղբյուրը նշվում է, որ Քիմը Սիրո տոնը անցկացնելու է ընտանիքի ու երեխաների հետ։ Հիշեցնենք, որ ավելի վաղ լուրեր…
Հայտնի են տարվա ամենաոճային արտիստները
Հնդիկ դերասանուհի եւ մոդել Փրիյանկա Չոփրան եւ նրա ամուսինը՝ փոփ-կատարող եւ դերասան Նիկ Ջոնսը, People նորաձեւության հանդեսի վարկածով, դարձել են 2019 թվականի ամենաոճային հայտնիները: Այդ մասին հաղորդվում Է հրատարակության կայքում: Նշվում Է, որ 37-ամյա դերասանուհին դարձել Է առաջին հնդկուհին, որը գլխավորել Է այս ցուցակը: Բացի այդ, սա հրատարակության պատմության մեջ առաջին դեպքն Է, երբ վարկանիշում…
Տարանտինոյի կինը հղի է
Ամերիկացի ռեժիսոր Քվենտին Տարանտինոն առաջին անգամ հայր կդառնա։ Այս մասին հաղորդում է People-ը։ Նշվում է, որ ռեժիսորն իր կնոջ ՝դերասանուհի Դանիելա Փիքի հետ ծանոթացել է 2009-ին, նկարահանումների ժամանակ։ 2017-ին զույգը նշանադրվել է, իսկ 2018-ին՝ ամուսնացել։ 56-ամյա Տարանտինոյի և նրա 35-ամյա Դանիելայի համար փոքրիկը առաջնեկը կլինի։ Նշենք, որ երեխայի սեռը և հղիության ժամկետը չի հստակեցվում։
Հաղորդավար Լարի Քինգը 7-րդ անգամ ամուսնալուծվում է
Ամերիկացի հաղորդավար Լարի Քինգը ամուսնալուծվում է իր 7-րդ կնոջից՝ Շոնից: Այս մասին հաղորդում է People-ը։ Նշվում է, որ 85-ամյա հաղորդավարը և նրա 59-ամյա կինը, ովքեր 22 տարի ամուսնացած են եղել, երկու որդի ունեն՝ Չենսը և Քենոնը։ Ամուսինները փաստաթղթերը ներկայացրել են Լոս Անջելեսի շրջանի բարձրագույն դատարան։ Նրանք ցանկացել են ամուսնալուծվել նաև 2010-ին, երբ Շոնը որդու մարզիչի…
Մահացել է դերասան Փիթեր Ֆոնդանը
Միացյալ նահանգներում մահացել է 80 տարեկան դերասան Փիթեր Ֆոնդան։ Այս մասին հաղորդում է People-ը։ Նշվում է, որ նրա վախճանի մասին տվյալները հաստատել է դերասանի ընտանիքը։ Ֆոնդան մահացել է ուրբաթ, օգոստոսի 16-ին, Լոս Անջելեսի իր բնակարանում, թոքերի քաղցկեղի պատճառով շնչառական անբավարարվածության հետևանքով։ Տեղեկացնենք,որ Ֆոնդան դերասան Հենրի Ֆոնդայի որդին է և Ջեյն Ֆոնդայի եղբայրը։
«People»-ն ընտրել է տարվա ամենագեղեցիկ կնոջը
Ամերիկյան «People» ամսագիրը հատուկ թողարկման «The Beautiful Issue» շապիկի վրա զետեղել է դերասանուհի և պրոդյուսեր Ջենիֆեր Գարների լուսանկարը: Շապիկը հրապարակվել է պարբերականի ինստագրամյան էջում: Հրապարակման մեջ նշվում է, որ «հրաշալի դերասանուհի, ակտիվիստո և երեք երեխաների մայր Գարներն ամեն օր իր ավանդն է ներդնում աշխարհն ավելի լավը դարձնելու համար»:









