Pfizer
ԱՀԿ-ն թույլատրել է Pfizer-ի ու BioNTech-ի պատվաստանյութի օգտագործումը
Առողջապահական համաշխարհային կազմակերպությունը հաստատել է Pfizer-ի ու BioNTecհ-ի համատեղ ստեղծած կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի արտակարգ օգտագործումը։ Այս մասին հայտնում է BBC-ն։ Նշվում է, որ օգտագործմանն առավելությունները գերազանցում են հավանական ռիսկերը։ Ըստ աղբյուրի՝ այս պատվաստանյութն օգտագործվում է ԱՄՆ-ում և Եվրոպայում։
Կորոնավիրուսի դեմ պատվաստված Իսրայելի առաջին քաղաքացին դարձավ Նեթանյահուն
Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն ամերիկյան Pfizer-ի պատվաստանյութով պատվաստվել է կորոնավիրուսի դեմ։ Այս մասին հայտնում է TASS-ը։ Նշվում է, որ Նեթանյահուն դարձել է քովիդի դեմ պատվաստվող Իսրայելի առաջին քաղաքացին։ Ըստ աղբյուրի՝ պատվաստման գործընթացը ուղիղ եթերով հեռարձակվել է։
Pfizer-ն ավատել է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի կլինիկական փորձարկումները
Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ մշակող ընկերություններից մեկը՝ Pfizer-ը (BioNTech-ի հետ միասին), հայտարարել է պատվաստանյութի կլինիկական փորձարկումների ավարտի մասին։ Այս մասին ընկերությունը հայտարարություն է տարածել։ Նշվում է, որ պատվաստանյութի արդունավետությունն այս պահի դրությամբ գնահատվում է 95 տոկոս։ Ավելի քան 43 հազար կամավոր փորձարկվողներից կորոնավիրուսով են վարակվել միայն 170-ը։ Հիշեցնենք, որ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի պատրաստման առաջատարներից է նաև…



