Playfectionism
«Յուվենտուս»-ի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն հերթական անգամ ներկայացրել է իր բրենդը՝ CR7-ը։ Պորտուգալացին թողարկել է սեպտեմբերյան Playfectionism հավաքածուն, որտեղ ֆուտբոլիստի հետ լուսանկարվել է ուկրաինացի մոդել Լերոյ Բուբլեյկոն: Վերջինս ընտրվել է քասթինգի միջոցով։ Նշենք, որ 21-ամյա ուկրաինացի մոդելը արդեն 6 տարի է աշխատում է այնպիսի հայտնի բրենդների հետ, ինչպիսիք են Calvin Klein-ն ու Tommy Hilfiger-ը: