Quemeros del Sur Radio

  • Բալեկյանը մերժեց իսպանական ակումբի առաջարկը

    Բալեկյանը մերժեց իսպանական ակումբի առաջարկը

    Հայաստանի հավաքականի հարձակվող Նորբերտո Բրիասկո Բալեկյանը հայտնվել է մի շարք հայտնի ակումբների ուշադրության կենտրոնում։ Տեղեկություններ էին տարածվել, որ Բալեկյանով հետաքրքրված է իսպանական «Լաս Պալմասը», որը ներկայացնում է Սեգունդան։ Սակայն, ըստ Quemeros del Sur Radio-ի տվյալների, հայ ֆուտբոլիստը մերժել է այդ առաջարկը։ Նշվում է, որ Բալեկյանով հետաքրքրված են նաև «Բոկա Խունիորսն» ու «Ռիվեր Փլեյթը»։