Samsung
Oppo-ն ներկայացրել է Find N5 ծալվող սմարթֆոնը՝ մրցակցելու Samsung-ի և Huawei-ի հետ: Նորարարական դիզայն և AI հնարավորություններ։
Google-ը ներկայացրել է Project Astra-ի AR (լրացված իրականություն) ակնոցների նախատիպը՝ հատուկ ընտրված բետա-թեստերների համար: Այս թողարկումը կարևոր քայլ է Google-ի երկարաժամկետ նպատակի ուղղությամբ՝ ստեղծելու լրացված իրականության և բազմամոդալ արհեստական բանականության հնարավորություններով սարքեր: Թեև վերջնական արտադրանքը դեռ հեռու է, այս ցուցադրական նախատիպերը նախատեսված են գրավելու մշակողների, սպառողների և մրցակիցների ուշադրությունը։ Project Astra-ի ակնոցները գործում են Google-ի…
Samsung կորպորացիան որոշել է թանկարժեք սմարթֆոնների համար նոր ապրանքանիշ ստեղծել և դրանք վաճառել այդ ապրանքանիշի ներքո, հայտնում է E-Today-ը։ Ընկերությունն արտադրում է իր սմարթֆոնները նույն Galaxy ապրանքանիշի ներքո, ինչը, ըստ կորպորատիվ ղեկավարների, ստվերում է նրանց ապրանքանիշը: Հենց այդ պատճառով էլ Samsung-ը նախատեսում է ստեղծել առանձին ապրանքանիշ, որի ներքո նախատեսում է արտադրել պրեմիում սարքեր։ Աղբյուրն ընդգծում…
Samsung ընկերությունը երեք մասի ծալվող սմարթֆոն է մշակում։ ZDNet Korea-ն, հղում անելով իր աղբյուրներին, տեղեկացնում է, որ Samsung Display-ն արդեն պլանավորել է հատուկ ճկուն OLED վահանակների արտադրություն՝ նոր ծալվող սարք ստեղծելու համար։ Փաստացի, ապագա սարքը կստանա երեք անկախ էկրան, որոնք բացվելուց հետո կհավաքվեն մեկ մեծ էկրանի մեջ։ Ըստ աղբյուրի՝ հավանաբար, նոր սարքը կթողարկվի 2025-ին։ Այնուամենայնիվ,…
Samsung-ի պաշտոնական կայքում հայտնվել է Samsung Galaxy Z Fold6 ծալվող սմարթֆոնի կատարելագործված տարբերակի լուսանկարը, ինչը հաստատում է, որ սարքը կթողարկվի առաջիկայում, տեղեկացնում է 4PDA կայքը։ Նոր արտադրանքը, որն ստացել է Samsung Galaxy Z Fold6 Special Edition անունը, դիզայնով նման է ստանդարտ տարբերակին: Հիմնական տարբերությունն ավելի մեծ էկրաններն են. հիմնական տարբերակն ունի 6,3 և 7,6 դյույմանոց…
Փարիզում երեկ տեղի ունեցած Unpacked խորագրով միջոցառման ժամանակ Samsung-ը ներկայացրել է Galaxy Z Flip6 և Galaxy Z Flip6 Olympic Edition ծալվող սմարթֆոնները։ Երեկ ներկայացված մեկ այլ սմարթֆոնի՝ Galaxy Z Fold6-ի մասին նյութը կարող եք կարդալ այստեղ։ Galaxy Z Flip6 Galaxy Z Fold6-ը կառուցված է մեկ չիպով Snapdragon 8 Gen 3 հարթակի վրա։ Առաջին անգամ Samsung…
Samsung ընկերությունը պատահաբար գաղտնազերծել է իր Galaxy Ring մատանու թողարկման ամսաթիվը, ինչպես նաև դրա որոշ բնութագրեր, այս մասին տեղեկացնում է Gizmochina.com-ը։ Ընկերությունը դատական գործընթաց է սկսել՝ իրավական հաստատում ստանալու համար, որ Galaxy Ring-ը չի խախտում ֆիննական Oura-ի արտոնագրերը, որն ապրանքների այս կատեգորիայի հիմնական խաղացողներից մեկն է: Հայցի երրորդ էջում Samsung-ը նշել է, որ իրենք ավարտել…
Հարավկորեական Samsung կորպորացիան հուլիսի 10-ին կանցկացնի իր հաջորդ խոշոր Unpacked շնորհանդեսը՝ գաջեթների անոնսով։ Այս մասին իմացել են SamMobile-ի ինսայդերները: Լրատվական աղբյուրները հայտնել են, որ այս անգամ միջոցառումը տեղի կունենա Փարիզում։ Լրագրողների խոսքով՝ իրենք այս վայրը չափազանց հաջողակ են համարում նոր ապրանքների հայտարարման համար, քանի որ 2024 թվականին Փարիզում տեղի կունենան Օլիմպիական խաղերը, որոնց գլխավոր հովանավորներից…
Samsung-ը բոլորովին նոր ծալովի սմարթֆոն է մշակում, տեղեկացնում է SamMobile-ը՝ նշելով, որ 2024-ին ընկերությունը Galaxy Z Fold սմարթֆոնների շարքում առաջին անգամ կներկայացնի Ultra մոդելը։ Galaxy Z Fold 6 Ultra-ի զարգացման մասին տեղեկությունը բազմիցս հայտնվել է առցանց ողջ տարվա ընթացքում, սակայն մինչ այժմ ինսայդերները մոդելի գոյության կոնկրետ ապացույցներ չեն ունեցել: Այնուամենայնիվ, էնտուզիաստները Հարավային Կորեայի սերտիֆիկացման կենտրոնի…
Samsung-ի առաջին խելացի մատանին թույլ կտա կատարելագործված կերպով վերահսկել ձեր սննդի ընդունումը: Այս մասին հայտնում է կորեական Chosun հրատարակությունը։ Լրատվամիջոցի աղբյուրը հայտնել է, որ խելացի սարքի հիմնական նպատակը լինելու է սննդի սպառումը վերահսկելը։ Galaxy Ring-ը ինտեգրվելու է Samsung Food-ի խոհարարական առաջարկությունների հարթակին, որը կօգնի ձեզ ավելի ճշգրիտ հաշվել կալորիաները և պահպանել ձեր սննդակարգը: Ըստ ինսայդերի՝…
Հարավկորեական Samsung տեխնոլոգիական ընկերությունը հայտարարել է MWC 2024 միջազգային ցուցահանդեսում «խելացի» Galaxy Ring-ի սպասվող շնորհանդեսի մասին. միջոցառումը կանցկացվի փետրվարի 26-ից 29-ը Բարսելոնայում։ Այս մասին ասվում է ընկերության կայքում։ Galaxy Ring մանտանին կհամալրի Intelligent Health սարքերի շարքը, որոնք օգտատերերին հնարավորություն են տալիս արհեստական բանականության շնորհիվ գործող գաջեթների միջոցով հետևել իրենց ֆիզիկական տվյալներին: Ակնկալվում է, որ մատանին…
Samsung-ի եռամսյակային շահույթը նվազել է և հասել վերջին ութ տարվա ամենացածր մակարդակին։ Ինչպես տեղեկացնում է CNN-ը, պատճառն այն է, որ ընկերությունն այս եռամսյակի ընթացքում ավելի քիչ բջջային հեռախոսներ և նոութբուքներ է կարողացել վաճառել։ Տեխնոլոգիական հսկայի 4-րդ եռամսյակի (ավարտվել է դեկտեմբերին) գործառնական շահույթը կազմել է 3,5 միլիարդ դոլար, ինչը 69%-ով պակաս է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի…
Samsung-ը գնահատել է ծալովի սմարթֆոնների շուկայի աճը և դրանք անվանել ապագայի սարքեր, հայտնում է The Korea Herald-ը։ Նյու Յորքում կայացած մամուլի ասուլիսում Samsung-ի բջջային բաժնի ղեկավար Թաե Մուն Ռոն ընդգծել է, որ իր ընկերությունը կենտրոնացած է ծալովի էկրանով սարքերի արտադրության վրա։ «Ծալովի սարքերը կդառնան սմարթֆոնների նոր ստանդարտ», – նկարագրել է կորեական կորպորացիայի թոփ-մենեջերը ոլորտի ապագան:…
Samsung-ը ևս մեկ անգամ կսկսի ծալովի հեռախոսների վաճառքը: Այն կփորձի ցույց տալ, որ սմարթֆոններն այժմ կարող են առաջարկել շրջելու և ծալելու ճկունություն՝ առանց կատարողականության կամ առանձնահատկությունների փոխզիջման: Ակնկալվում է, որ Samsung-ը կներկայացնի իր հաջորդ սերնդի Flip 4 հեռախոսը, որը բացվում է կեղևի նման, դիզայնով, որը հիշեցնում է 2000-ականների սկզբի շրջվող հեռախոսները, ինչպես նաև Z Fold…
Ըստ OnLeaks մականունով ինսայդերի (իսկական անունը՝ Սթիվ Հեմերսթոֆեր), օգոստոսին նախատեսված Samsung սմարթֆոններն ու խելացի ժամացույցները ավելի թանկ կլինեն, քան ներկայիս սերիայի սարքերը։ Այսպիսով, Galaxy Z Fold 4 ծալովի հեռախոսի արժեքը 256 գիգաբայթ սկավառակով տարբերակի համար կկազմի 1799 եվրո, 512 գիգաբայթը՝ 1919 եվրո։ Clamshell Galaxy Z Flip 4-ը կթողարկվի առնվազն 128 գիգաբայթ հիշողությամբ և կարժենա 1109…