Shamshyan
Երևանում զինծառայողը վրաերթի է ենթարկել հետիոտնին
Ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունքի ավագ հետաքննիչի կողմից նյութեր են նախապատրաստվում օգոստոսի 31-ին Երևանում տեղի ունեցած վրաերթի փաստով։ Shamshyan.com-ի հաղորդմամբ, ժամը 14։00-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 25-ամյա Գագիկ Փ-ն իր վարած Honda մակնիշի 35 ՕX 869 համարանիշի ավտոմեքենայով Ռոստովյան փողոցի թիվ 15/3 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել հետիոտն՝ 35-ամյա Ալեքսանդր Պ-ին։…
Ողբերգական դեպք Սոթքի ոսկու հանքավայրի տարածքում․ կա զոհ
Ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Օգոստոսի 28-ին, ժամը 08։00-ի սահմաններում ոստիկանության Վարդենիսի բաժին ահազանգ է ստացվել, որ Սոթքի ոսկու հանքավայրի տարածքում դժբախտ պատահար է տեղի ունեցել: Դեպքի վայր են ժամանել նաև արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Վարդենիսի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։ Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ նույն օրը, ժամը 07։50-ի սահմաններում…
«Գոլդ» ակումբի տնօրենը կոտրած շշով հարվածել է մեկ այլ քաղաքացու գլխին
Երեկ՝ օգոստոսի 22-ին, արտակարդգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 04:20-ի սահմաններում Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնից ոստիկանության Նոր Նորքի բաժին ահազանգ է ստացվել, որ «գլխի և պարանոցի շրջանի ծակած-կտրած վերքեր» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ խումբը՝ հետաքննչական բաժանմունքի հետաքննիչի…
Հակառակորդի կրակոցից պայմանագրային զինծառայող է վիրավորվել
Լրատվամիջոցների հետ զրույցում ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հաստատել է այն տեղեկությունը, որ երեկ՝ օգոստոսի 13-ին, հակառակորդի կրակոցից պայմանագրային զինծառայող է վիրավորվել։ Shamshyan.com-ի տեղեկություններով՝ ժամը 23։50-ի սահմաններում Ճամբարակի բժշկական կենտրոն է տեղափոխվել 27-ամյա Արտակ Օ-ն։ Ըստ աղբյուրի՝ զինծառայողը մարտական դիրքում իրականացնում էր հերթապահություն, երբ հակառակորդի կողմից արձակված կրակոցից որովայնի շրջանում ստացել է «որովայնի վերջին հարկի…
Ձերբակալվել են «Սեքյուրիթի Դրիմ»-ի հիմնադիրն ու «Էլիպս»-ի գլխավոր հաշվապահը
Հայաստանի քննչական կոմիտեի առանձնապես ծանր հանցագործությունների քննության բաժնի հատկապես կարևոր գործերով ավագ քննիչի որոշմամբ ձերբակալվել են «Սեքյուրիթի Դրիմ» ընկերության հիմնադիր Ալեքսանդր Զաքարյանը և «Էլիպս» ընկերության գլխավոր հաշվապահ Սահականույշ Սահակյանը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված անձինք քիչ առաջ իրենց աշխատավայրից ոստիկանության հատուկջոկատայինների ուղեկցությամբ տեղափոխվել են Հայաստանի քննչական կոմիտե։ Ալեքսանդր Զաքարյանը և Սահականույշ Սահակյանը ձերբակալվել…
ՀՀ-ում տեղակայված ՌԴ սահմանապահ զորքերի զինծառայողը ինքնասպան է եղել
Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնում քննիչ Գալուստ Ղազարյանի կողմից նյութեր են նախապատրաստվում երեկ, հուլիսի 23-ին Արաբկիր վարչական շրջանում տեղի ունեցած ինքնասպանության փաստով։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։ Ժամը 16։50-ի սահմաններում Ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացել որ «Կորեայի ձոր» շրջանցիկ թունելի ամառանոցներից մեկում տղամարդու դի կա կախված։ Դեպքի վայր են…






