sportayin lurer
Իտալիայի չեմպիոն «Միլանը» որոշել է՝ ով կլինի թիմի նոր ավագը 2022/23 մրցաշրջանում։ Այս մասին հայտնում են իտալական Gazzetta-ն։ Աղբյուրի համաձայն՝ հաջորդ մրցաշրջանից ռոսոներիների ավագը կլինի պաշտպան Դավիդե Կալաբրիան։ Նա միլանյան ակումբի սան է։
Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականը 1 ոսկե, 1 արծաթե և 2 բրոնզե մեդալ է նվաճել Իրանի Իսլամական Հանրապետությունում անցկացված «Թախթիի գավաթ» միջազգային հեղինակավոր մրցաշարում: Չեմպիոնի կոչումը նվաճել է 65 կգ քաշային Վազգեն Թևանյանը, որը ծնկի վիրահատությունից 6 ամիս անց առաջին անգամ էր մրցաշարի մասնակցում: Եզրափակիչ գոտեմարտում Թևանյանը մրցել է իրանցի ըմբիշի հետ և 4:3 հաշվով…
ՀՖՖ-ն հրապարակել է Հայաստանի հավաքականի հայտացուցակը Շոտլանդիայի հետ խաղի համար։ Հայտացուցակում չեն ընդգրկվել Ստանիսլավ Բուչնևը, Ժիրայր Մարգարյանը, Ռուդիկ Մկրտչյանը, Հայկ Իշխանյանը, Սարգիս Ադամյանը:
Լա Լիգայի ղեկավար Խավիեր Տեբասը «Բարսելոնայի» ֆինանսական դրությունը չի համարում կրիտիկական ։ «Բարսելոնան» սնանկ չէ, այն փող աշխատելու մեքենա է: Պարզապես նա ստիպված կլինի վաճառել ակտիվները: CVC-ի հետ գործարքին միանալու հրատապ անհրաժեշտություն չկա: Սա նրա համար միակ տարբերակը չէ, նա պարտավոր չէ մասնակցել գործարքին։ «Բարսելոնան» աշխատում է իրավիճակի վրա, և ես հուսով եմ, որ ամեն…
Հայաստանի աթլետիկայի հավաքականը 2 ոսկե, 1 արծաթե և 1 բրոնզե մեդալ է նվաճել Մալթայում հունիսի 9-12-ը անցկացված Եվրոպայի փոքր երկրների առաջնությունում: Տղամարդկանց պայքարում ոսկե մեդալակիր է դարձել կապանցի Գոռ Բեգլարյանը՝ հեռացատկում գրանցելով լավագույն՝ 7 մ 59 սմ արդյունք: 800 մ վազքում էլ Երվանդ Մկրտչյանը 1:50.79 արդյունքով դարձել է բրոնզե մեդալակիր: Կանանց պայքարում չեմպիոնի կոչումը նվաճել…
ՖԻՖԱ-ի նախագահ Ջիանին Ինֆանտինոն և ՈՒԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը կայցելեն Հայաստան: Երկու կառույցների նախագահները կմասնակցեն Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի 30-ամյակի կապակցությամբ հունիսի 15-ին և 16-ին նախատեսված միջոցառումներին:
Բրազիլացի ֆուտբոլիստ Մարսելոն հրաժեշտ է տվել Մադրիդի «Ռեալին»: «Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ակումբին, իմ թիմակիցներին, ում հետ այս տարիների ընթացքում խաղալու հաճույք եմ ունեցել, մարզիչներին, աշխատակիցներին, ովքեր ինձ համար ընտանիքի պես են: Մենք միայն նվիրվում ենք ֆուտբոլ խաղալուն, բայց ուզում եմ ընդգծել, որ շատ մարդիկ են կնագնած նրա հետևում , որ մենք կարողանանք խաղալ, և…
ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն, ով պաշտոնանկ է լինելու, արդեն գիտի, թե ինչ է անելու հետո։ Ինչպես տեղեկացնում է The Telegraph-ը, մարզիչը մտադիր է կարճատև ընդմիջում կատարել կարիերայում՝ ընտանիքի հետ ժամանակ անցկացնելու համար։ Հանգստից հետո Պոչետինոն ցանկանում է կրկին աշխատել Անգլիայի Պրեմիեր լիգայում՝ հույս ունենալով գլխավորել թոփ-ակումբներից մեկը։ Մինչ ՊՍԺ-ին միանալը Պոչետինոն անգլիական «Տոտենհեմը» և…
«Չելսիի» և Իսպանիայի հավաքականի ձախեզրային պաշտպան Մարկոս Ալոնսոն պայմանագիր է համաձայնեցրել «Բարսելոնայի» հետ: «Բարսան» այժմ սպասում է «Չելսիի» տրանսֆերային գումարի պահանջին:
ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն դեմ է, որ «Նիսի» գլխավոր մարզիչ Քրիստոֆ Գալտյեն գլխավորի փարիզյան ակումբը։ Այս մասին հայտնում է beIN Sports-ի լրագրող Օմար Ալթունդագը: Նշվում է, որ Գալտյեն մեծ հավանականությամբ կգլխավորի ՊՍԺ-ը: Նրան կողմ է նոր մարզական տնօրեն Լուիս Կամպոսը:
Իսպանական «Լևանտեի» աջ վինգեր Էդգար Սևիկյանը դեռևս վերջնական որոշում չի կայացրել Հայաստանի հավաքականում հանդես գալու վերաբերյալ։ «Քննարկվել է Հայաստանի հավաքական հրավիրվելու հարցը, բայց ես դեռ վերջնական պատասխան չեմ տվել, քանի որ հստակ որոշում չկա, Զախարյանը խաղում է Ռուսաստանի հավաքականում, Սպերցյանն ու Բայրամյանն ընտրել են Հայաստանը, ես հարգում եմ ցանկացած ընտրություն։ Կրտսեր եղբայրս՝ Էրիկը, հրավեր է…
Ուրուգվայի հավաքականն ընկերական խաղում 5:0 հաշվով հաղթել է Պանամային: 5-րդ գոլը 77-րդ րոպեին խփել է վինգեր Դիեգո Ռոսի Մարաշլյանը, որը փոխարինման է դուրս եկել 61-րդ րոպեին: Նա նրա առաջին գոլն է եղել Ուրուգվայի ազգային թիմում:
Մարսելոն լքում է թիմը և նրա հրաժեշտին նվիրված արարողությունը տեղի կունենա վաղը։ Այս մասին հայտնել է Մադրիդի «Ռեալը» իր պաշտոնական կայքը։ Այն կայանալու է Ռեալ Մադրիդ Սիթիում, որին ներկա է լինելու նաև ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսը։ Ամենավերջում Մարսելոն մամլո ասուլիսի կմասնակցի և կպատասխանի լրագրողների հարցերին։
«Նոան» հերթական տրանսֆերն է կատարել։ Երևանյան ակումբի մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ ակումբը պայմանագիր է կնքել կիսապաշտպան Արմեն Նահապետյանի հետ։ 23-ամյա ֆուտբոլիստը «Փյունիկի» սան է, խաղացել է նաև «Արարատ-Արմենիայում», ինչպես նաև վարձակալական հիմունքներով՝ ԲԿՄԱ-ում։
«Ռեալը» «Մոնակոյի» կիսապաշտպան Օրելյեն Չուամենիի տեղափոխությունը հաստատել է․ կնքվել է 6 տարվա պայմանագիր։ Գործարքը ավելի քան 100 մլն եվրո է գնահատվում։ Ֆուտբոլիստի շնորհանդեսը կկայանա երկուշաբթի օրը՝ բուժզննումից հետո։