Telam
Հռոմի Պապը Մեսսիի մակագրությամբ մարզաշապիկ է նվեր ստացել
Վատիկան ժամանած Ֆրանսիայի վարչապետ Ժան Կաստեքսը Հռոմի Ֆրանցիսկոս Պապին է նվիրել ՊՍԺ-ի արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսի մակագրությամբ մարզաշապիկ։ Վերջինիս վրա գրված է եղել՝ «Մեծ սիրով»։ Այս մասին հայտնում է Telam-ը։ Հռոմի Պապը շնորհակալություն է հայտնել Մեսսիին մարզաշապիկի, նվիրվածության, պարզության ու հաստատակամության համար։ Նա նշել է, որ Մեսսին միշտ կարող է ապավինել իրեն։

