Verge
Facebook-ը հաջորդ շաբաթ կփոխի անվանումը
Facebook ընկերությունը նախատեսում է հաջորդ շաբաթ փոխել անվանումը ու դա անել այնպես, որ նոր անվանումը կապ ունենա ընկերության բռնած ճանապարհի՝ «Մետատիեզերքի» հետ ու արտացոլի այդ ուղղվածությունը։ Այս մասին հայտնում է Verge պարբերականը։ Նշվում է, որ նոր անվանումը գաղտնի է պահվում։ Ըստ աղբյուրի՝ անվանափոխության գաղափարը Մարկ Ցուկերբերգը կքննարկի հոկտեմբերի 28-ին նախատեսված Facebook Connect ամենամյա համաժողովի ժամանակ։

