WCIT-2019
«WCIT 2019»-ին հայկական տեխնոհամայնքը մրցանակներ կհանձնի
«Հայաստանի Բիզնես հրեշտակների ցանցը» (BANA) սկսել է ֆոնդհայթայթում, որն ամբողջությամբ ուղղվելու է լավագույն ստարտափների մրցույթի հաղթողներին՝ հայկական տեխնոլոգիական համայնքի կողմից շնորհվող մրցանակային ֆոնդին։ «WCIT 2019»-ի ընթացքում Հայաստանի տեխնոհամայնքի նախաձեռնության մաս կարող են դառնալ տեղական բոլոր ՏՏ ընկերությունները։ «WCIT 2019»-ի շրջանակում ՏՏ համաշխարհային համաժողովի 40-ամյա պատմության մեջ առաջին անգամ Երևանում անցկացվող «WCIT 2019»-ի ընթացում տեղի են…
WCIT 2019-ի տոմսերը կարելի է ձեռք բերել all.me ցանցի թվային արժույթի՝ ME թոքենի միջոցով
WCIT 2019-ը, որին կմասնակցեն ավելի քան 2500 պատվիրակներ մոտ 70 երկրներից, տեղի կունենա Երևանում հոկտեմբերի 6-ից 9-ը: Տոմսերը կարելի է ձեռք բերել WCIT կայքում, ինչպես նաև meMarket– ում, որն առաջարկում է 25% հատուկ զեղչ: Օտարերկրյա մասնակիցների համար տոմսերի ստանդարտ գինը կազմում է 695 դոլար և 495 դոլար ՝ ՀՀ բնակիչների համար: Եթե դուք արդեն all.me օգտատեր եք,…
all.me թվային հարթակը ՝ WCIT 2019 հատուկ գործընկեր
All.me նորարարական թվային պլատֆորմը կհամալրի WCIT 2019 ՏՏ համաշխարհային համաժողովի պաշտոնական գործընկերների շարքերը: all.me թվային հարթակ է, որը գործում է օգտատերերին խրախուսելու և պարգևատրելու եզակի մեթոդով: Ընկերության գլխամասային գրասենյակը գտնվում է Իռլանդիայի Դուբլին քաղաքում և ունի յոթ գրասենյակ տարբեր քաղաքներում, ներառյալ Երևանում: all.me էկոհամակարգը բաղկացած է երեք փոխկապակցված բաղադրիչներից. MeNetwork-ը all.me սոցիալական ցանցն է, որը…
Աշոտ Ղուլյանը Ալեքսիս Օհանյանին հրավիրել է Արցախ
Արցախի Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը Արցախ է հրավիրել Ալեքսիս Օհանյանին։ Այս մասին Ղուլյանը գրել է թվիթերյան իր էջում: Հիշեցնենք, որ Reddit կայքի և Initialized Capital ընկերության հիմնադիր Ալեքսիս Օհանյանը հոկտեբերին կայցելի Երևան՝ որպես մոդերատոր մասակցելու «WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովին։ Dear @alexisohanian, I cordially invite you to visit #Artsakh during your trip to #Armenia…
Քիմ Քարդաշյանը գալիս է Հայաստան
«WCIT 2019»-ի կազմակերպիչներն այսօր հայտարարեցին, որ ակտիվիստ, ձեռնարկատեր, գեղեցկության մոդել և պրոդյուսեր Քիմ Քարդաշյան-Վեսթը մասնակցելու է «WCIT 2019» ՏՏ 23-րդ համաշխարհային համաժողովին՝ որպես հատուկ հիմնական զեկուցող և պանելիստ։ ՏՏ աշխարհի ամենահեղինակավոր միջոցառումներից մեկն այս տարի տեղի է ունենալու Երևանում՝ Հայաստանում, հոկտեմբերի 6-9-ին։ Այս մասին հայտնում են «WCIT 2019»-ի հանրային կապերի խմբից: Քիմ Քարդաշյան-Վեսթը հանդես կգա…
«WCIT 2019»-ի օրակարգը հայտնի է
«WCIT 2019» կազմակերպիչները հրապարակել են ՏՏ 23-րդ համաշխարհային համաժողովի ամբողջական օրակարգը։ ՏՏ աշխարհի ամենահեղինակավոր միջոցառումներից մեկն այս տարի տեղի է ունենալու Հայաստանում՝ Երևանում։ Եռօրյա համաժողովի օրակարգն արդեն հասանելի է «WCIT 2019»-ի պաշտոնական կայքում։ Այն պարունակում է համաժողովի ձևաչափի, պլենար քննարկումների, միջոցառումների մանրամասն նկարագրությունը։ «Համաժողովի օրակարգն էապես ձևավորված է, այնուամենայնիվ, մենք լրացուցիչ հնարավորություններ ենք դիտարկում՝ այն…
Հայտնի են WCIT 2019-ին մասնակցող ՏՏ ոլորտի առաջատարներից մի քանիսի անունները
Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի մի շարք առաջատարներ ու ազդեցիկ գործիչներ հաստատել են իրենց մասնակցությունը «WCIT 2019» ՏՏ 23-րդ համաշխարհային համաժողովին՝ որպես հիմնական բանախոսներ: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության նախագահ, համաժողովի կազմակերպիչ Ալեքսանդր Եսայանը: «Ընդհանուր առմամբ ունենք 59 հաստատված բանախոս և նրանց թիվն ամեն օր ավելանում է: Համաժողովի հիմնական բանախոսներից են բարձր-նորարարական…
WCIT համաժողովի կազմակերպիչը՝ Օբամայի՝ Հայաստան այցի մասին
Երևանում կայանալիք «WCIT 2019» ՏՏ 23-րդ համաշխարհային համաժողովին մասնակցելու համար Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունն արդեն 4 ամիս բանակցում է ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամայի գրասենյակի հետ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության նախագահ, համաժողովի կազմակերպիչ Ալեքսանդր Եսայանը: «Այս պահին այս առումով ավելին չենք կարող ասել, սակայն կասեմ, որ անակնկալներ սպասվում են»,-…
WCIT 2019. հյուրերի համար պահվել է Երևանյան 50 հյուրանոցի 1500 համար
ՏՏ 23-րդ համաշխարհային համաժողովի օրերին մասնակիցների հարմարավետ կեցությունն ապահովելու նպատակով պահվել են Երևանի և հարակից բնակավայրերի հիմնական հյուրանոցները։ Ընդհանուր առմամբ պահվել է 50 հյուրանոցի տարբեր դասի շուրջ 1500 համար։ «WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովը՝ ՏՀՏ աշխարհի խոշորագույն ու հեղինակավոր միջոցառումներից մեկը, այս տարի տեղի կունենա Երևանում՝ Հայաստանում, հոկտեմբերի 6-9-ին։ Համաժողովի այցելուները կարող են հյուրանոցի ամրագրումն…
Անցկացվել է «ՏՏ համաշխարհային համաժողով 2019»-ի կազմակերպմանը նվիրված միջգերատեսչական հանձնաժողովի նիստ
Հուլիսի 29-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գլխավորությամբ անցկացվել է «Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողով 2019»-ի (WCIT 2019) կազմակերպչական աշխատանքների իրականացման նպատակով ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի նիստը: Սկսելով նիստը՝ փոխվարչապետը ընդգծել է, որ Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովը կազմակերպվելու է ամենաբարձր մակարդակով: Նիստի մասնակիցները քննարկել են համաժողովի օրակարգին, արձանագրված նախնական արդյունքներին և առկա մարտահրավերներին, հաստատված բանախոսներին և այլ թեմաներին վերաբերող…
Արթուր Վայլոյանը կմասնակցի Հայաստանում կայանալիք WCIT 2019-ին
Հոկտեմբերին Երևանում կայանալիք WCIT 2019-ի (ՏՏ համաշխարհային համաժողով) քննարկման մասնակցիներից մեկը լինելու է կրիպտոակտիվների ուղղությամբ մասնագիտացած ֆինանսական ծառայությունների առաջատար մատակարար Bitcoin Suisse AG-ի գլխավոր տնօրեն և տնօրենների խորհրդի անդամ Արթուր Վայլոյանը Ավելի քան 25 տարվա աշխատանքի ընթացքում Արթուրը պահանջված գաղափարական առաջնորդ և նորարար է դարձել ֆինանսների, մասնավոր հաճախարոդների բանկային ծառայությունների և միկրոֆինանսավորման ոլորտում:
Reddit-ի հիմնադիր Ալեքսիս Օհանյանը գալիս է Երևան
Reddit-ի հիմնադիր Ալեքսիս Օհանյանը հոկտեմբերի 6-9-ը կլինի Հայաստանում: Այս մասին նա հայտնել է Instagram-ի իր էջում: «Լցրեք ինձ համար էլ մի քիչ կոնյակ. հոկտեմբերին ես վերադառնում եմ Երևան, որտեղ ելույթ կունենամ «ՏՏ համաշխարհային համաժողովին», – գրել է նա: https://www.instagram.com/p/B0SIoMEF67N/?fbclid=IwAR1psO-UszeFDSEn6ctZpTRAX_4G6NcSy9NvFJzdwMLvx-lcSclVydv38gA
Հակոբ Արշակյանի տեղակալը հանդիպումներ է ունեցել Իրաքում
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Գեղամ Վարդանյանի գլխավորած պատվիրակությունը հունիսի 17-19-ը աշխատանքային այցով Բաղդադում էր: Պատվիրակության կազմում ընդգրկված էին Հայաստանի բարձր տեխնոլոգիական ոլորտի ընկերությունների ղեկավարներ։ Այցի շրջանակներում նախարարի տեղակալը և նրա գլխավորած պատվիրակությունը հանդիպել են Իրաքի կապի և տեղեկատվության նախարար Ալի ալ-Խուիլդիի հետ և փոխնախարարի հետ: Նախարարի տեղակալը իրաքյան կողմին ներկայացրել է հայկական գիտական…











