World Travel Awards 2021
Հայաստանը հայտնվել է World Travel Awards 2021-ի անվանակարգերում
Հայաստանը հայտնվել է «World Travel Awards» 2021-ի անվանակարգերում: Հայաստանը հնարավորություն կունենա ստանալու համաշխարհային ճանաչում զբոսաշրջության ոլորտում։ Այս մասին տեղեկացրել է ՀՀ զբոսաշրջության կոմիտեն։ Նշենք, որ «World Travel Awards»-ը հիմնադրվել է 1993 թ․-ին՝ ճամփորդության, զբոսաշրջության և հյուրընկալության ոլորտների ճանաչման, պարգևատրման և տոնակատարության համար։

