խորհրդի նիստ
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նիստին փոխվարչապետը մասնակցել է տեսակապով
Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը Facebook-ում գրել է. «Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը տեսակապի միջոցով այսօր մասնակցել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստին: Նիստի ընթացքում հայկական կողմի նախաձեռնությամբ որոշվել է ԵԱՏՄ տարածք երրորդ երկրներից բժշկական նշանակության ապրանքների և անհատական պաշտպանության միջոցների ներմուծման դեպքում մաքսատուրքը սահմանել 0 տոկոս` վեց ամիս ժամկետով»: https://www.facebook.com/ArmenianUnifiedInfoCenter/posts/651940672308530?__xts__[0]=68.ARBS1icbxJqYLdY1t2DdzQ10nwokiWtwu1d5_e3m2d-xsc1-fAiliDOQA1ZwsKTQLZJSlJvjinTF0a73uep-KMILs_wtZ5O3dDVtAys__dtsdEYswIIh6rybWlC0wH-XkTpgvHCw_nPnr1krds8ugUFB-jv3JiCZHdxUwfCfiA_oqdvO8NWqiaqmmcufJGoKzuu-5JycXjiTnWa2EiKG5g42Zc7T4E2V6ukiaDjJaHylmkhL9vhty3Z3-PHKqvW-LpkVJmwqHdpcfizt0gQ_DRLcPw0Kq7nHTsWLdJaGBMT5954vP-CvMoyMP9GldzntAc50zuh0Hb7e2tQngQM&__tn__=-R
Փոխվարչապետ Գրիգորյանը մասնակցում է ԵԱՏՀ խորհրդի նիստին
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Մոսկվայում մասնակցում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի հերթական նիստին: Նիստը մեկնարկել է ԵԱՏՄ 2020-2025թթ. ռազմավարության մշակման աշխատանքների ընթացքի և դրա շուրջ անհամաձայնեցված հարցերի քննարկմամբ, ինչից հետո մասնակիցներն անցել են օրակարգում ներառված հարցերի քննարկմանը: Նիստի օրակարգում ընդգրկված են ԵԱՏՄ ներքին շուկայի գործունեության խոչընդոտների հաղթահարմանն ուղղված աշխատանքների, մաքսային և տեխնիկական կարգավորումների վերաբերյալ հարցեր: Անդրադարձ…
Գրիգոր Հայրապետյանը՝ ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի քարտուղար
Երևանի պետական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նիստում այսօր՝ դեկտեմբերի 26-ին, հոգաբարձուների խորհրդի քարտուղար ընտրվեց Գրիգոր Հայրապետյանը։ Նա Տնտեսագիտական համալսարանի դոցենտ է, փոխդեկանն է։ 2005 թվականից աշխատու մ է ԵՊՀ-ում, տնտեսագետ է, միջազգային տնտեսական հարաբերություններ մասնագիտացմամբ։ Նշենք, որ հոգաբարձուների խորհրդի քարտուղար Արթուր Իսրայելյանը նշանակվել էր պրոռեկտոր, ուստի քարտուղարի տեղը թափուր էր մնացել։
ԱՊՀ երկրների հերթական հանդիպումը կկայանա Աշխաբադում հոկտեմբերի 10-ին
ԱՊՀ-ի երկրների արտաքին գործերի նախարարների խորհրդի հերթական նիստը տեղի կունենա Աշխաբադում հոկտեմբերի 10-ին: Այդ մասին ապրիլի 5-ին Մոսկվայում հայտարարել է ԱՊՀ-ի գործկոմի նախագահ-գործադիր քարտուղար Սերգեյ Լեբեդևը խորհրդի ընդլայնված նիստում: «Պատվիրակությունների ղեկավարները նեղ կազմով հանդիպմանը կարծիքներ փոխանակեցին միջազգային օրակարգի հրատապ խնդիրների և Համագործակցության շրջանակում փոխգործակցության շուրջ: Կայացած բանավեճի վերջում հավանություն տրվեց Երկրորդ համաշխարհային պատերազմի սկսվելու 80-ամյակի…




